Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆ ԵՎ ԶՈՒՐԱԲ ԱԲԱՇԻՁԵ ՁԵՎԱՉԱՓԸ «ԴՈՓՈՒՄ Է ՏԵՂՈՒՄ»

Արխիվ 12-16

ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆ ԵՎ  ԶՈՒՐԱԲ ԱԲԱՇԻՁԵ ՁԵՎԱՉԱՓԸ «ԴՈՓՈՒՄ Է ՏԵՂՈՒՄ»

 

Եթե նախորդ տարվա աշնանը, կարծես, հույս էր նշմարվում, որ հնարավոր է ռուս-վրացական հարաբերությունները քիչ, թե շատ կարգավորվեն, ապա այս տարի «սայլն ընդհանրապես տեղից չի շարժվում»: Ավելին` Վրաստանը ստորագրելով Եվրոասոցացման պայմանագիրը ջանք ու եռանդ չի խնայում Ռուսաստանի Դաշնության դեմ գործելու ու եվրոգործընկերների ականջը շոյելու համար: Մի կողմից Վրաստանի պատգամավորները ամբողջ կազմով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դեմ բանաձեւին «կողմ» են քվեարկում, Ուկրաինայում վրաց զորքեր ուղարկում` ՌԴ-ի դեմ պատերազմելու համար , իսկ մյուս կողմից էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կոկորդ է պատռում, թե Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ  զարգանում են առեւտրային-տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ պահպանվում է Ռուսաստանի հետ հաղորդակցվելու ձեւաչափը:

Իրականում, թե ինչ եղավ ռուս-վրացական երկխոսությունը եւ դրա շրջանակներում գործող Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին եւ  Զուրաբ Աբաշիձե ձեւաչափը, «Իրավունքը» հետաքրքրվեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ.

- Այսօրվա դրությամբ երկխոսությունը, որը դեռեւս 2012 թվականի դեկտեմբերից տարվում էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե ձեւաչափով, բավականին սառեցված է: Հիշեցենեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ստորագրեց Աբխազիայի հետ համաձայնագիր եւ նույնիսկ արդեն պառլամենտը վավերացրել է  այդ  համաձայնագիրը , ինչը դուր չեկավ վրացական կողմին:

- Վերջին հանդիպումը Ռուսաստանի եւ Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչների եղել է հոկտեմբերի 16-ին` նույն Կարասին-Աբաշիձե ձեւաչափով: Կա՞ն հույսեր, որ այնուամենայնիվ, նման հանդիպումներ կլինեն առաջիկայում:

- Վերջին ամիս ու կեսը  պարզ չէ, թե երբ նոր հանդիպում կլինի այդ նախագծի շրջանակներում: Խոսակցություններ կան, որ փետրվարին, բայց դեռեւս կարելի է ասել, որ որոշակի դադար են վերցրել երկու կողմն էլ այդ հարցում: Եվ կարծում եմ, որ թեպետ չեն վերջացրել երկխոսությունը , բայց այսօրվա դրությամբ քննարկելու էլ  դեռ շատ հարցեր չունեն:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ