Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

Արխիվ 12-16

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

 


Հրազդան քաղաքում տեղի է ունեցել «Խոսք և Գործ» ՀԿ-ի կողմից կազմակերպված Հրազդանի մինի ֆուտբոլի մանկապատանեկան բաց առաջնությունը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Առաջնությանը մասնակցում էր մեկ տասնյակից ավելի թիմ՝ Գավառի, Մարտունու, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Նոր Հաճնի, Աբովյանի Սիթի, Աբովյանի Կոտայք և այլն: 
Առաջնության բացման արարողությանը ներկա էին բոլոր թիմերը, մարզիչները, «Խոսք և Գործ» ՀԿ- ի նախագահ Սիմոն Մարտիրոսյանը և  Հրազդան քաղաքի սպորտի և երիտասարդության բաժնի պետ Գեղամ Միքայելյանը: Առաջնությունը մշտապես կազմակերպում է «Խոսք և Գործ» ՀԿ-ն, որին աջակցում է   Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, ՀՖՖ-ն, որը տրամադրել է վկայականներ:

Սիմոն Մարտիրոսյանը անդրադարձավ «Խոսք և Գործ» ՀԿ-ի նպատակներին եւ գործունեւոթյանը նշելով. «Մեր ՀԿ-ն գործում է 2010 թվականից: ՀԿ-ի նպատակներն են՝ զարգացնել Հայաստանում սպորտը` մասնաորապես` մինի  Ֆուտբոլը: Ինչպես նաև, մեր նպատակն է, օգնել երիտասարդներին և  պատանիներին` զարգացնել բարոյահոգեբանական, ֆիզիկական, առողջ ապրելակերպը»:

Իսկ «Խոսք և Գործ» ՀԿ-ի «Էմմանուելա» թիմին աջակցում է Ծաղկունքի համայնքապետ Պետիկ Աղաջանյանը՝ մշտապես փոխադրամիջոց տրամադրելով: Նշենք, որ առաջնությունը տևելու է 3 օր և այն անցկացվում է օլիմպիական սկզբունքներով:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ