Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼՎԵԼ Է, ՈՐ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԲՈՅԿՈՏԵԼ ՎՊ-Ի ԾՐԱԳԻՐԸ». ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Արխիվ 12-16

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼՎԵԼ Է, ՈՐ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ

ԲՈՅԿՈՏԵԼ ՎՊ-Ի ԾՐԱԳԻՐԸ». ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ինչպես հայտնի է ԱԺ-ում  ՎՊ-ի 2013 թ-ի հաշվետվությունը  խորհրդանարում ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:  Դա հարուցեց ոչ իշխանական ուժերի  զայրույթը:  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ելույթում ասաց, որ  չեն ընդունում այս հաշվետվությունը, քանի որ այն հակասահմանադրական է:

Ինչ վերաբերում է ընդդիմության հասցեին հնչող այն քննդատություններին, թե ինչու  ընդդիմությունը նախկինում չէր բոյկոտում ՎՊ-ի ծրագիրը, երբ այն հաստատվում էր, պրն Հակոբյանը դա համարեց ընդդիմության սխալ:

«Իրավունք»-ի այս հարցին Ռուբեն Հակոբյանը ասաց: «Այդ պահին,  թերեւս, միասնական քննարկում չեղավ, եւ մենք սխալվեցինք, որ թույլ տվեցինք: Չնայած ես այդ ժամանակ այստեղ չեմ եղել, բայց եթե էստեղ լինեի, գուցե ուշադրություն դարձրած չլինեի»:

Սակայն,  ըստ խմբակցության ղեկավարի, եթե մի անգամ սխալվել են, չի նշանակում` սխալը չպետք է ուղղել: «Անհասկանալի է այն, որ եւ ՎՊ-ի ծրագրի, եւ հաշվետվության ներկայացման ժամանակ Իշխան Զաքարյանը  բացակայել է»,- ասաց քաղաքական գործիչը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե միգուցե ընդդիմությունը քննադատության կենթարկվի նախկինում ՎՊ-ի ծրագիրը չբոյկոտելու համար, Ռուբեն Հակոբյանը դա համարեց երեսպաշտություն:

Բոյկոտին միացած ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ ՎՊ խորհրդի անդամի` Սեյրան Ավագյանի կողմից հաշվետվության ներկայացնելը ոչ մի օրենսդրական կարգավորման չի համապատասխանում:

Թե ինչու նախկինում, երբ ՎՊ-ի ծրագիրը հաստատվում էր, բոյկոտ չեղավ ընդդիմության կողմից, որի մասին իր ելույթում մատնանշեց նաեւ Ռուբեն Հակոբյանը, ՕԵԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ չի լսել իր գործընկերոջ ելույթը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ