Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

"ԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԻ" ԵԼՈՒՅԹԸ ՀԱԿ-Ի ՈՒ ԲՀԿ-Ի ՍՐՏՈՎ ՉԷՐ

Արխիվ 12-16

"ԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԻ" ԵԼՈՒՅԹԸ
ՀԱԿ-Ի ՈՒ ԲՀԿ-Ի ՍՐՏՈՎ ՉԷՐ


Փետրվարի 5-ին ԲՀԿ-ի խորհրդաժողովում "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ու փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի` 1995-1996 թթ.-ի կեղծված ընտրությունների մասին հայտարարությունները մամուլում ակտիվ քննարկվում են: Հիմնական հարցը հետեւյալն է` ինչպես է "Ժառանգությունը" քննադատում ՀԱԿ-ին` նախկին ՀՀՇ-ին ընտրությունները կեղծելու համար, միաժամանակ` "եռյակի" ձեւաչափով համագործակցում նրա հետ:
Շրջանառվող լուրերի համաձայն` ԲՀԿ-ին եւս դուր չի եկել "ժառանգականների" ելույթը, քանի որ, ինչպես ասում են, պետք էր չմոռանալ` ինչի համար ենք հավաքվել: "Իրավունքի" հետ զրույցում, օրինակ, ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը հրաժարվեց դա մեկնաբանել:
Տեղեկություններ կան, որ "ժառանգականների" ելույթները նաեւ ՀԱԿ-ի սրտով չէին, բայց քանի որ ավելի կարեւոր խնդիրներ կան` "համաժողովրդական շարժման" հետ կապված, ՀԱԿ-ականները որոշել են այս անգամ որեւէ կերպ չարձագանքել: Չնայած, ոչ ոք չի բացառում, որ "եռյակի" առաջնորդների հանդիպման ժամանակ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, միգուցե, որեւէ կերպ ակնարկի "Ժառանգության" առաջնորդին` իրենց ետեւից բամբասելու համար:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ