Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԸՆԿԵՐՆԵՐԸ` ՊՈՌՆՈ ՍԻՐՈՂՆԵՐ

Արխիվ 12-16

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԸՆԿԵՐՆԵՐԸ` ՊՈՌՆՈ ՍԻՐՈՂՆԵՐ

Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին "Ֆեյսբուքում" բավականին տարածված է մի վիրուս, որը հայտնվում է որեւէ մեկի էջում, ունի էրոտիկ կամ պոռնոֆիլմի անոնսի տեսք, եւ եթե օգտատերը դա հանկարծ սեղմի` արդեն ինքն է դառնում այդ վիրուսի տարածող ամբողջ վիրտուալ շրջապատում: Պարզվում է, որ հայտնի "ժառանգական" ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ մոտ "անվճար պոռնոյով" գայթակղվող ու այդ վարակի վրա սեղմող ֆեյսբուքյան ընկերներն այնքան շատ են, որ նրա էջը գրեթե ամեն օր վերածվում է "պոռնոաղբանոցի", եւ սույն քաղաքական այրը ճարահատյալ հետեւյալ կոչն է հրապարակել.
-Ես արդեն չգիտեմ, թե ինչպես խնդրեմ-աղաչեմ-պաղատեմ իմ ՖԲ ընկերներին, որ ամեն կասկածելի նկարի կամ լինքի չսեղմեն: Ընկերներ ջան, ՖԲ-ում բաց պոռնո դուք դժվար թե գտնեք, մի կոտորեք ձեզ եւ մի սեղմեք այդպիսի նկարներով իբր տեսանյութերի տակ: Մեզ կրակը մի գցեք: Մի քանի ժամ բացակայությունից հետո ապշեցի, որ ամբողջ պատս այդպիսի նկարների հավաքածու էր, ինչ է թե` իմ ընկերները գրգռվել ու ուզեցել են խուժան կինոներ նայեն: Ամոթ է, անուններ չեմ գրում, բայց եթե նույն ձեւով շարունակեք, ստիպված կլինեմ հեռացնել ընկերներիս ցանկից: Իսկ այժմ մաքրեք ձեր համակարգիչն էլ, մեր պատերն էլ ձեր թողած աղբից: Մեկը չկա՞ էս կատեգորիայի համար ամեն օր պոռնոկայքերի լինքեր մատակարարի, որ մենք էս զուլումից պրծնենք:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ