Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ի ՎԵՐՋՈ, ԻՆՉՆ՞ ԷՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Արխիվ 12-16

Ի ՎԵՐՋՈ, ԻՆՉՆ՞ ԷՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ

ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ


Դեռեւս նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում տեղի ունեցած մասսայական թունավորումը: Երբ հոսպիտալացված երեխաների թիվը հասել էր շուրջ 70-ի, նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա: Ըստ պաշտոնական տվյալների մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների զանգվածային թունավորման: Թե ի վերջո ինչ ընթացքավ ստացավ վերոնշյալ գործով նախաքննությունը փորձեցինք պարզել Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում ասաց.«Քրեական գործով նշանակված փորձաքննությունների արդյունքների մի մասը դեռեւս պատրաստ չեն, քննությունը շարունակվում է: Գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձանց` Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի տնօրենին եւ բուժքրոջը` քրական օրենսգրքի` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հոդվածով»:

Նշենք, որ Եղվարդի քաղաքապետ Սարգսյանից էլ տեղակացանք, որ մանկապարտեզը անցել է իր «բնականոն աշխատանքներին, երեխաները նորմալ այցելում են մանկապարտեզ: Տնօրենը այս պահին բյուլետենի մեջ է, նրան փոխարինում է տնօրենի տեղակալը»: Թե ի վերջո ինչն է երեխանների թունավորման պատճառը պարոն Սարգսյանը ասաց.«Նապաքննությունն է ընթանում, կարծում եմ իրավապահները կտան դրա պատասխանը»:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ