Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ, ԹԵ...

Արխիվ 12-16

ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ, ԹԵ...


Վերջին շրջանում ակտիվիստներին առեւանգելը, ծեծը եւ ամեն նման մեծ կամ փոքր պատմության ֆոնին տաք-տաք ցույցերը կարծես թե դարձել է հայաստանյան առօրյայի մի մասը: Եվ այդ ամենին զուգահեռª հաճախակի լսվում է նաեւ "պրովոկացիա են անում" բացատրությունը, իսկ մյուս կողմն էլ, հասկանալի է, մեղադրում է, թե իշխանություններն են ամեն ինչ անում: Իսկ իրականությունն այն է, որ նման երեւույթները միայն սրում են ներքին լարվածությունը, այսինքնª "պղտորում են ջուրը"ª ոմանց համար ստեղծելով "ձկնորսության" փայլուն հնարավորություններ: Ոմանց համար էլ, դժվար չէ նկատել, որ ծեծելը եւ նույնիսկª ծեծվելը դարձել են "անուն" ձեռք բերելու, ինքնահաստատման միջոց:
Մի խոսքովª այսպիսի իրավիճակները Հայաստանում արդյոք արհեստականորեն չե՞ն ստեղծվումª  ներքին իրավիճակը շիկացնելու համար, թե՞ իշխանություններն են գրոհում այլախոհներին: Այս հարցերի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ քաղաքական գործիչներից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎՈԼՈԴՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ կարծիքով` եթե երկրի ներսում ձեւավորվել են մարդկանց խմբեր, որոնք մեկը մյուսի համար առաջացնում են խնդիրներ, ապա այդ ամենը բնականաբար ազդում է տվյալ երկրի քաղաքացիների եւ ընդհանրապես երկրի վրա. "Չեմ կարող ասելª կոնկրետ այդ ամենն արհեստականորե՞ն են սարքում, թե` ոչ: Նման դեպքերում չեմ կարող հստակ վերլուծություն կատարել":
ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ էլ նկատեց, որ Հայաստանում տեղի ունեցող վերջին դեպքերը հնարավոր է, որ արհեստականորեն են, բայց փաստ է, որ ստեղծված իրավիճակը  ճգնաժամային է, որի վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող: Իսկ թե այդ ճգնաժամից դուրս գալու համար ի՞նչ լուծում է անհրաժեշտ, պարոն Բոստանջյանը դժվարացավ պատասխանել, քանի որ իրավիճակն այնքան է բարդացել, որ հեշտ չէ միանգամից ամեն ինչ լուծել. "Փաստորեն, ամբողջ հայ հասարակությունը, անկախ այն հանգամանքից, թե արհեստական ինչ միջամտություններ կլինեն, բողոքում է, քանի որ չունի աշխատանք, երկամուտ եւ կյանքն այնքան դժվար է դարձել, որ բերում է տարատեսակ բախումներ եւ անցանկալի վիճակներ: Տարիների ընթացքում իրավիճակն ավելի է խորացել, ինչը դրսեւորվում է այսպիսի ձեւեւրով":

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ