Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ԲՀԿ-Ի ՇԱՐՄԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի ՇԱՐՄԸ

Наира-краса, длинная коса!


ՆԱԽԱՊԱՅՄԱՆ


ԲՀԿ-ից հայտնում են, որ այնքան ժամանակ իրենք կլինեն սահմանադրական բարեփոխումներին դեմ, քանի դեռ սահմանում դրությունը չի բարեփոխվել:


% % %
ԱՅ ՔԵԶ ԲԱՆ

Ըստ ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի` "եռյակը" իր ձեւաչափը փոխելով` վերածվել է իքի բիրի:

% % %
ЧЕРНАЯ ЗАВИСТЬ
(ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ`
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ ՏԽՐԱՀՌՉԱԿ
ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Քիմ Քարդաշյանի գրասենյակից հայտնում են, որ Նաիրա Զոհրաբյանի բերանը խաղողին չի հասնում, ասում ա` խակ ա:


ՓԱՐԱՋԱՆՈՎԻ
ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
(ՃՈՅՏԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԵՂԵՌՆԻ
ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՏԱՐԱԾՎԱԾ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ֆինանսների նախարարության քննչական վարչությունից հայտնում են, որ Ճոյտին ձերբակալել են, քանի որ արվեստը զոհեր ա պահանջում:


% % %
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ԼՏՊ-ԻՆ ՈՐՊԵՍ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՄԱՀ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՀԵՏՈ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԾԱԽՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ
ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ)


Լեւոնը ցմահ ծախվե՞ց:


% % %
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ
(ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ "ԱՐՄԱՎԻԱՆ" ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ 11-ՐԴ ՏԵՂԸ
ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


"Արմավիան" որքան էլ սատկած լինի, էլի խոշորների մեջ 11-րդն է:


% % %
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը հայտնում է, որ "Հիմնադիր խորհրդարանի" ծեծի արարողությունը հավերժացնելու համար դեպքի յոթ ու քառասունքի օրը դեպքի վայրում տեղադրելու են հուշարձան-պուլպուլակ:


% % %
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ըստ ԼՂՀ ոստիկանության` արեւմտամետները Ղարաբաղի սահմանային միջադեպի ժամանակ թաքնվել էին կանանց եւ երեխաների փեշի տակ:

(ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿՈՆՉԻՏԱՅԻ ՀԱՄԱՐ ԴՈՇ ՏԱԼՈՒ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Անգլիական Սկոտլանդ Յարդից հայտնում են, որ Ստյոպա Սաֆարյանը, դեռեւս Անգլիայում վերապատրաստվելու ժամանակ, անգլիական րՏրՌրՍՌ-ն գերադասել է հայկական տոլմայից:


ՄԵՂԱ-ՄԵՂԱ

Կոնչիտայի հաղթանակից հետո սատանիստները խաչակնքվել են, եւ ասել մեղա քեզ տեր Աստված:


% % %
ՍՈԴՈՄ-ԳՈՄՈՐ
(ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՉԵՂԱՐԿԵԼ ԵՆ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՍԵՎ ՊԱՏԱՐԱԳԸ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Դժոխք-պրեսի` սատանայական սեւ պատարագը չեղարկել են, քանի որ Կոնչիտայի ՙԵվրատեսիլի՚ հաղթանակը սեւ պատարագը  կտրում ա:


% % %
ՀԵՏԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ՔԱՌՅԱԿ

Ըստ քաղտեխնոլոգների` ՙԵվրատեսիլից՚ հետո պարզ դարձավ, որ ընդդիմադիր քառյակի մի մասը ռուսամետ է, մի մասը` եվրոպամետ, իսկ Ստյոպա Սաֆարյանը` կոնչիտամետ:


1998 ԹՎԻ ԼՏՊ-Ի
ՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՈՃՈՎ
(ՈՒՈՐԼԻՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է`
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՙԵվրատեսիլից՚ հայտնում են, որ Դավիթ Շահնազարյանը դավաճանությունը սարքել ա օճառ, որ փափուկ մտնի Ամերիկայի Ուորլիքը:


% % %
ԿՈՒՇՏԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
(ՆԱԽԿԻՆ ՖԻՆՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ
ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՊՐՈՍ ՓՈՂԵՐ ՓԱԽՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ օֆշորային պատմության Կիպրոսի հունական մասի ուսումնասիրությունները ավարտել են, հիմա անցել են թուրքական մասին:


% % %
ՎԱՀԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՐՈՐՎԱԾ
ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Ըստ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` ծանոթանալով Աղվան Վարդանյանի ՙԵլք երկրից՚ բանաստեղծությունների ժողովածուին, հասկանում ես, որ Դաշնակցությունը ոչ թե դիվանագիտական աշխատանքի է գնում, այլ կամաց-կամաց ցվրվում է:


% % %
ՎԱՍՏԱԿԸ
ԳՆԱՀԱՏՎԵՑ

ԱԺ-ում ընդունվել է նոր օրենք, որը սահմանում է վաստակավոր դավաճանի կոչում հատուկ Ալիկ Արզումանյանի համար:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ