Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել է, որ  ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի կազմակերպման գործում իր դերակատարությունն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: «Իրավունքի» հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հերքում է այդ տեղեկատվությունը` այն համարելով ապատեղեկատվություն եւ անտրամաբանական անհեթեթություն:

- Պրն Էնֆիաջյան, փետրվարի 15-ին տեղի է ունենալու «եռյակի» լիդերների հանդիպումը: Տեղյա՞կ եք` ինչ հարցեր են քննարկվելու:

- Լիդերների հանդիպումից հետո, բնականաբար, կհրապարակայնացվեն որոշումները` գործողությունների ու քայլերի տեսքով:

- Արդյո՞ք լիդերության հարցը կորոշվի այս հանդիպման ժամանակ:

- Այն, ինչ կորոշվի, բնականաբար, կհայտարարվի:

- Ի դեպ, «եռյակի» լիդերների հանդիպումը  ինչո՞ւ է  կիրակի օրը նախատեսված:

- Եթե կա նպատակ մեզ համար` հանդիպելու, գործունեություն ծավալելու, աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրն այդքան էլ կարեւոր չէ:

- «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Շուշիի  գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը «եռյակի» գործունեությունը համարել է կեղծ: Ինչպե՞ս եք արձագանքում այս հայտարարությանը:

- Որեւիցե նման հայտարարության չեմ փորձի պատասխանել: Մեր գործունեությունն արդար է, շիտակ, աշխատել եւ աշխատելու ենք հանուն ՀՀ-ի քաղաքացու` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ