Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ՄԻՆՍԿՈՒՄ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՓԵՏՐՎԱՐԻ 15- ԶԻՆԱԴԱԴԱՐԸ

Արխիվ 12-16

ՄԻՆՍԿՈՒՄ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՓԵՏՐՎԱՐԻ 15-

ԶԻՆԱԴԱԴԱՐԸ



«Նորմանդյան քառյակ»-ի բանակցություններն արդյունք տվեցին: Հանդիպման ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել: Նա թվարկել է փաստաթղթի հիմնական դրույթները.

1. Փետրվարի 15-ի ժամը 00:00-ից զինադադարի հաստատում,

2. Այսօրվա շփման գծից ծանր սպառազինության հետքաշում,

3. Դոնբասի բնակչության օրինական իրավունքների հետևում,

4. Սահմանային հարցերի լուծում՝ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ համաձայնությամբ,

5. Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հատուկ կարգավիճակի մասին ավելի վաղ ընդունված օրենքի՝ ուժի մեջ մտնել:

6. Մարդասիրական ու տնտեսական բնույթ կրող մի շարք հարցեր:

Պուտինը նշել է, որ բանակցությունները ձգձգվել են, քանի որ Կիևը հրաժարվել է աշխարհազորայիների հետ անմիջական հաղորդակցվելուց: Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մի քանի ժամ շարունակված բանակցությունները չափազանց լարված էին, և ուկրաինական կողմին վերջնագիր էր ներկայացվել: Հաշվի առնելով վերոթվարկյալ կետերն ու տարբեր հայտարարություններ՝ կարելի է փաստել, որ այս բանակցություններում, անխոս, հաղթողը հենց Պուտինն է: Գրեթե ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող բանակցությունների  արդյունքների վերաբերյալ արդեն սկսել են կարծիքների հայտնել հայտնի քաղաքական գործիչները, ովքեր փաստում են Վլադիմիր Պուտինի հաղթանակը:

Այսպես, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռոբերտ Շլեգելը գրում.

«1. Զինադադար, 2. ծանր սպառազինության հետքաշում, 3. հակամարտության քաղաքական կարգավորում: Այո, Պորոշենկոյի համար լավ լուր չկա»: Իսկ ռուսական «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը գրել է. «Վե՛րջ: Սառեցված հակամարտություն: Մերձդնեստր-2 (եթե զինադադարը պահպանվի): Եվրոպան համաձայնեց: Այժմ մնում է իմանանք ԱՄՆ-ի դիրքորոշումը»: Ստորև ներկայացնում ենք պայմանագրի դրույթները.




























 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ