Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ՀՀ-ՈՒՄ ԼԱՏՎԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. «ԱՊՐԻԼԻ 24-Ը ԴԱՍ ԿԼԻՆԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

ՀՀ-ՈՒՄ ԼԱՏՎԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. «ԱՊՐԻԼԻ 24-Ը ԴԱՍ ԿԼԻՆԻ

ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ»

 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը  (ԳՏՀՎԿ) և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպանատունն այսօր կազմակերպել էին «Լատվիական նախագահության առաջնայնությունները Եվրոպական միությունում և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» միջազգային գիտաժողով: Մինչ գիտաժողովի սկսվելը, Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեն լրագրողների հետ զրույցում պատասխանեց մի քանի հարցի: Հիշեցնենք` Լատվիան 2015-ի հունվարի 1-ից կես տարով դարձել է ԵՄ խորհրդի նախագահող երկիր: Լատվիան, որը ԵՄ անդամ է 2004-ից, առաջին անգամ է գլխավորում Խորհուրդը` ստանալով նախագահությունը Իտալիայից:

- Տիկին դեսպան, ինչպե՞ս կբնութագրեք 1915  թ. իրադարձությունները, ի՞նչ գիտեք դրանց մասին («Իրավունք»):

- Ես գիտեմ 1915-ի իրադարձությունների մասին: Այդ օրը`ապրիլի 24-ին, այստեղ կլինեն հիշատակի մեծ միջոցառումներ: Հայկական սփյուռքը եւս կնշի այդ ողբերգական իրադարձությունները: Լատվիական կողմը չի ֆիքսել այդ  իրադարձությունները` որպես հայերի դեմ կատարված ցեղասպանություն, բայց մենք շատ լավ  հասկանում ենք, թե ինչ մեծ ողբերգություն է տեղի ունեցել: 1,5 մլն մարդ սպանվեց այդ իրադարձությունների ժամանակ: Ապրիլի 24-ին Լատվիայից մեծ պատվիրակություն  Երեւանում կմասնակցի  պատմական այդ  իրադարձությունը նշելուն:

- Ըստ Ձեզ` այդ օրը Թուրքիա՞յի, թե Հայաստանի համար է  ճշմարտության պահ:

- Ես ուրախանում եմ, որ հիշողության միջոցառումներն ուղղված են ոչ միայն 100-րդ տարելիցին, այլեւ ընդհանրապես ցեղասպանության երեւույթը կանխարգելելուն ամբողջ աշխարհում: Ապրիլի 24-ը դաս կլինի ամբողջ աշխարհի համար, որպեսզի կենտրոնանալ ոչ միայն սեփական սարսափելի ցավի վրա, այլեւ կանխել նման իրադարձություններն ամբողջ աշխարհում: Ձեր իշխանությունը խելացի որոշում է կայացրել. կազմակերպել հատուկ միջոցառում` ինչպես հետագայում կանխել նման ցեղասպանությունները:

- Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի  վարած քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում («Իրավունք»):

- Որպես Լատվիայի դեսպան Հայաստանում եւ Վրաստանում` կարծում եմ, որ տեղին չէ արտահայտել իմ անձնական կարծիքը Թուրքիայի իշխանությունների վերաբերյալ: Բայց  լատվիական կողմը եւս մեկ անգամ հաստատում  է, որ բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով` առանց որեւէ ագրեսիայի ու հանգիստ, այնպիսի մթնոլորտում, երբ հնարավոր կլինի  խաղաղ բանակցել:

- Լատվիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հնարավո՞ր է` 100-ամյակին ընդառաջ ձեր պետությունը ընդունի եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը («Իրավունք»):

- Դա Լատվիայի խորհրդարանի  որոշելիքն է, ես այս պահին որեւէ տեղեկություն չունեմ:

- Հայաստանը համագործակցության ի՞նչ հեռանկարներ ունի` ԵՄ-ի հետ համագործակցելու համար, հատկապես  Մաքսային միությանն անդամակցելուց հետո: Արդյոք կստորագրվի՞ որեւէ փաստաթուղթ` կամ քաղաքական, կամ տնտեսական բովանդակությամբ:

- Մեծ անակնկալ ու շոկ էր, երբ Հայաստանը 2013 թ. սեպտեմբերի 3-ին ստորագրեց Մաքսային միության անդամ դառնալու փաստաթուղթը: Բայց ուրախ եմ, որ բանակցությունները  չդադարեցրինք: Դժվար է կանխատեսել` ինչ կլինի մեկ ամիս հետո կամ կոնկրետ ինչ փաստաթուղթ կստորագրվի Արեւելյան գործընկերության շրջանակներում: Կարեւոր է, որ այսօր Հայաստանն ու ԵՄ-ը աշխատում են նոր փաստաթղթի շուրջ, իրավական նոր շրջանակներում`զարգացնելու Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Հունվարի 20-ին տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ  համագործակցության խորհրդի 15-րդ նիստը, որը բավական կառուցողական  բանակցություններ էին: Մեզ  համար կարեւոր է պահպանել  Արեւելյան գործընկերության ձեւաչափը ԵՄ-ում` մեր նախագահության ժամանակ, քանի որ այն  բավական հաջող  համագործակցության ձեւաչափ է:

-Ինչպիսի՞ն կլինի հայ-լատվիական թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական  հարաբերությունները Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո («Իրավունք»):

- Անկախ նրանից, թե ինչ ուղղություն է ընտրել Հայաստանը, մեր հարաբերությունները  կառուցողական են: Մենք այս տարի նախատեսում ենք Լատվիայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան: Հայաստանի եւ Լատվիայի քաղաքական հարաբերությունները  իրոք բարիդրացիական են ու կառուցողական: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, կա իհարկե, փոքր առաջընթաց, բայց երկու երկրների հեռավորությունը խանգարում է հաստատել  ինտեսիվ հարաբերություններ: Այս տարի, հավանաբար, տեղի կունենա մեր տնտեսական  ֆորումը: Միաժամանակ Ռիգայում Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղի կունենա բիզնես ֆորում, որը  եւս մեկ անգամ հնարավորություն կընձեռի  հաստատել ընդհանուր երկխոսություն եւ  ընդհանուր կապեր:

- Ինչպե՞ս եք տեսնում ԼՂ հակամարտության լուծումը, եթե Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է  հրադադարի ռեժիմը եւ պարբերաբար դիվերսիոն փորձեր կատարում («Իրավունք»):

- Ես կրկնում եմ  Լատվիայի ԱԳ նախարարի խոսքերը. միայն խաղաղ  բանակցությունների ճանապարհով պետք  է շարունակվեն բանակցությունները: Կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում էլ կարելի է հասնել ռեալ հաջողությունների:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ