Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

«ՀՈՎԵՐ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ

Արխիվ 12-16

«ՀՈՎԵՐ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ


Փետրվարի 16-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի նոր՝ թվով 7-րդ ձայնասկավառակի շնորհանդես-համերգը: Մինչ նոր ձայնասկավառակի շնորհանդեսը «Հովեր-անսամբլ»-ի անդամները կամփոփեն հունվարյան համերգային շրջագայության արդյունքները (Ֆրանսիա, Էստոնիա, Ռուսաստան), որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Հովեր»-ի  նոր  ձայնասկավառակը մեկտեղում է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի, Վ. Մանուկյանի, Ա. Ոսկանյանի, Ս. Բոյաջյանի, Ա. Բոյամյանի, Ս. Աղաջանյանի, Էդ. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի, Դ. Հալաջյանի, Ա. Ավանեսովի,  Ա. Ղազարյանի, Ե. Երկանյանի, Ս. Երկանյանի, Ա. Ազիզյանի, Վ. Աճեմյանի, Վ. Շարաֆյանի ոսկեհյուս խմբերգային ստեղծագործությունները:

Ինչպես մանրանկարչության մեջ, այնպես էլ խմբերգային արվեստում, փոքր ձեւի մեջ հանդիպում ենք աննման ասելիքի, մի հեղինակ՝մի աշխարհի եւ, ինչպես Կոմիտասի  «Սիրտ իմ սասանի»-ի  մեջ է, մեկ էջ` մեծ լռության:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ