Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

«Ի՞ՆՉ ԿՍՏԱՑՎԻ ՈԶՆՈՒ ԵՎ ՕՁԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ». ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ` «ԵՌՅԱԿԻ» ԼԻԴԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«Ի՞ՆՉ ԿՍՏԱՑՎԻ ՈԶՆՈՒ ԵՎ ՕՁԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ».

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ` «ԵՌՅԱԿԻ» ԼԻԴԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակին, ասաց, որ պայթյունավտանգ իրավիճակ է ձեւավորվել  երկրում:

ՀԴԿ ղեկավարի խոսքով` թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պետք է սթափվեն եւ մեր երկրի ոխերիմ բարեկամներին չպետք է ուրախացնենք. «Պետք է հետաձգեն իրենց հարաբերությունների պարզաբանումը քաղաքական դաշտում գոնե մինչեւ մայիս ամիս: Այս պահին չի կարելի սկսել անգամ այն պայքարը, որը համակարգի հետ է կապված: Դա անհրաժեշտ է անել ավելի վաղ»:


Ըստ քաղաքական գործչի, եթե այսպես ամեն ինչ շարունակվի, ապա Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը ոչ մի լուրջ պատվիրակություն չի գա: «Եթե կողմերը չսթափվեն, աշխարհին մենք կներկայանանք տարօրինակ կեցվածքով»,- վստահ է ՀԴԿ ղեկավարը:


Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  պատասխանին ուղղված Սերժ Սարգսյանին,  քաղաքական գործիչը որեւէ գնահատական չտվեց. «Չեմ կարծում, թե անհրաժեշտ էր այս պահին իրար հետ այսպիսի տոնով խոսելը»:


ՀԴԿ ղեկավարը չմեկնաբանեց նաեւ այն լուրերը, թե հնարավո՞ր է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռանա «եռյակից» եւ չհանդուրժի ԲՀԿ առաջնորդին լինել շարժման լիդեր, քանի որ  այդ անձի (նկատի ունիենք  Լեւոն Տեր-Պետրոսյանին-խմբ.) գործողությունները չի մեկնաբանում. «Ժամանակին հայկական ռադիոյին հարց էին տալիս` ինչ կստացվի օձի ու ոզնու միասնությունից: Ասում է` ընդամենը երեք մետր փշալար:  Հիմա թե  ԲՀԿ-ի համագործակցությունը ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ ինչ կտա, դժվարանում եմ ասել»:


Ի դեպ, 2007 թ-ին ՀԱԿ առաջնորդը կանխատեսել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մոտ տասը տարուց  կդառնա  բոմժ: Ի պատասխան` Արամ Սարգսյանն ասաց, որ լավ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը թող իր կարգավիճակի մասին մտածի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ