Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ

Արխիվ 12-16

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՆԻՍՏ



ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահության ընդլայնված նիստ, որը վարեց կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Օրակարգում էր ներքաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաեւ «Իրավունք» թերթի դեմ համասեռամոլների միջազգային լոբբինգի ծավալած արշավին հակազդելու հարցերը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում իր ելույթում Հայկ Բաբուխանյանը հայտնեց ՍԻՄ կուսակցության կողմից ՀՀ Նախագահի քաղաքական վերլուծությունը, գնահատանքները եւ եզրակացությունները ամբողջությամբ կիսելու եւ նշված ներքաղաքական քայլերին աջակցելու մասին:


ՍԻՄ նախագահությունը խստիվ դատապարտեց
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ մի շարք գործիչների փորձերը երկրի քաղաքական համակարգը ապակայունացնելու, խարխլելու ուղղությամբ վերջերս կատարված քայլերը: Ակնհայտ է, որ չի կարելի թույլ տալ ներքաղաքական հարաբերություններում հակասահամանդրական շանտաժի կիրառում, ինչը բազմիցս հնչեցվել է ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ իր որոշ թիմակիցների կողմից: Առավել վտանգավոր է, որ երկրի քաղական համակարգի դեմ ԲՀԿ-ի աապակայունացման փորձերի վերջնական նպատակն է Հայաստանում իրականացնել գունավոր հեղաշրջում, որը ուկրաինական մայդանի նմանությամբ ուղղված կլինի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության դեմ: Վերոհիշյալ նարնջագույն հեղաշրջման փորձի թիկունքում ակնհայտ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, ամերիկացիներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի ազգադավ գործունեությունը:

ՍԻՄ նախագահությունը նշում է, որ առավել վտանգավոր է, որ Գագիկ Ծառուկյանի եւ իր թիկունքում կանգնած ուժերի` մեր երկրի պետականության նավակը ճոճելու գործընթացը սկսեց անմիջապես ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ մենք ազգովի ունենք լրջագույն առաքելություն: ՍԻՄ կուսակցությունն անթույլատրելի է համարույմ նաեւ սփյուռքում ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած պառակտիչ գործողությունները: Օլիգարխիայի հակազգային նկրտումները, Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեվանշիստական ձգտումները պետք է կանխել այսօր` օրենքի ողջ խստությամբ, հակառակ դեպքում Հայաստանը կընկղմվի միջնադարյան ֆեոդալական մտածելակերպի, տոտալիտարիզմի ու անձի պաշտամունքի մռայլ ժամանակաշրջանի մեջ: Հակաժողովրդավարական, օլիգարխիկ ռեժիմը «թագավորի, իշխան-օլիգարխների» եւ նրանց թիկունքում կանգնած նավավարների հետ միասին Հայաստանում վերջ կդնի քաղաքացիական ազատությունների եւ ժողովրդավարական նվաճումների դժվարությամբ ձեռք բերված հիմքերը:


ՍԻՄ նախագահությունը անհրաժեշտ է գտնում հատուկ ուշադրություն դարձնել այն ԶԼՄ-ներին ու հասարակական կազմակերպություններին, որոնք սնվելով օլիգարխիկ կամ արեւմտյան կերակրատաշտերից, քարոզում են անձի պաշտամունքը եւ միառժամանակ հանդես են գալիս ազգային արժեհամակարգի ու միասնության դեմ: Այս ոլորտում նույնպես ժամանակն է սահմանել օրինականություն եւ թափանցիկություն:

ՍԻՄ նախագահությունը գտնում է, որ օրենքի դիկտատուրայի հաստատման հետ մեկտեղ պետք է զարկ տալ ազգային միասնության մթնոլորտի ձեւավորմանը: Ազգի էներգիան պետք է մղել ոչ թե աթոռա ու պաշտոնակռվի, միմյանց վարկաբեկելու, փնովելու, այլ գոնե մինչեւ  համազգային էներգիան պետք է ներդրված լինի թշնամուն հաղթելու ուղղությամբ: ՍԻՄ նախագահությունը հաշվի առնելով միջազգային անբարենպաստ ու արագ փոփոխվող իրավիճակը , կոչ է անում բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին, առաջին հերթին ԲՀԿ-ին, մինչեւ համազգային կարեւորություն ունեցող ցեղասպանության 100-րդ տարելիցը զերծ մնալ ներազգային պառակտումներից: Իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն իրենց անձնական կամ խմբակային շահերից ելնելով այս ճակատագրական պահին ճոճել հայոց պետականության նավակը, մայդանային պառակտում մտցնել հայ հասարակության մեջ, պետք է գնահատվեն որպես դավաճաններ եւ ստանան համապատասխան վերաբերմունք:

ՍԻՄ նախագահությունը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ամբողջությամբ աջակցում է ՀՀ նախագահին` օրինականության հաստատման գործընթացին եւ ազգային միասնության գաղափարին:


ՍԻՄ լրատվական ծառայություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ