Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ. «ՀՀԿ-ԲՀԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀՈՒՄ Է ՕԵԿ-Ը»

Արխիվ 12-16

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ. «ՀՀԿ-ԲՀԿ  ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

ՇԱՀՈՒՄ Է ՕԵԿ-Ը»

 

Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` արդյո՞ք իրականանում է  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` յոթ տարի առաջ հնչեցրած այն կանխատեսումը, թե  օլիգարխներին, այդ թվում` Գագիկ Ծառուկյանին, բոմժ են սարքելու: Ըստ Սադոյանի` շատ քաղաքական գործիչների նման Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իրեն իրավունք է վերապահում տարբեր հայտարարություններ անել. «Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ  կոպիտ քաղաքական սխալներ թույլ տվեց այս ողջ գործընթացում` իր գրասենյակները պահելու, իր ծրագրերի համար օգտվելով ԲՀԿ-ից: Արդյունքը եղավ այն, որ հեղինակազրկվեց այդ կուսակցությունը եւս (նկատի ունի  ՀԱԿ-ին-խմբ.)»:

ԱԺԴ նախագահը վստահ է` այս պահին ցանկացած հարված ԲՀԿ-ի վրա հարված է նաեւ Կոնգրեսին:

Ինչ վերաբերում է «եռյակի» ներսում  առկա տարաձայնություններին եւ «եռյակից» ՀԱԿ-ի հավանական դուրս գալուն, դա, ըստ Սադոյանի, այդքան էլ էական չէ: «Կարծում եմ`այս գործընթացից համար առաջին շահողն ՕԵԿ-ն է»,- եզրափակեց հանրային խորհրդի անդամը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ