Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

«ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՀԿ-Ի ՀԵՏ ԿՐԱԿՈՒՄ ԷԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ...» ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՀԿ-Ի ՀԵՏ ԿՐԱԿՈՒՄ

ԷԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ...» ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանից այսօր «Իրավունքը» հետաքրքրվեց` հավանական է, որ ՀԱԿ-ը դուրս գա «Եռյակից», քանի որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հանդուրժի, որ «Եռյակի» լիդեր լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Սոս Գիմիշյանը ոչինչ  չբացառեց. «ԱԺ-ում  յոթ մանդատ ունենալը դա էլ էր մեծ կոմպրոմիս: Ըստ էության` ՀԱԿ առաջնորդը համաձայնեց  իշխանության մաս կազմել, քանի որ յոթ մանդատը իշխանությունը տվեց»:

Կուսակցության նախագահը համոզված է` Հայաստանում չի կարող լինել Գագիկ Ծառուկյան նախագահ:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի ԲՀԿ ղեկավարին սատարելուն եւ ԲՀԿ-ի հետ համագործակցելուն, այն դեպքում, երբ, ինչպես երեկ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԲՀԿ-ական տարբեր կայքեր քննադատում են Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա կուսակիցներին, Սոս Գիմիշյանն այսպես արձագանքեց. «Ինչ-որ տեղ համաձայն եմ, բայց քաղաքականության մեջ չեն լինում հավերժ  բարեկամներ ու թշնամիներ: Քանի որ բարոյականության կողմնակից եմ, համարում եմ,  որ ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը  այնտեղ անելիք չունեն (նկատի ունի ԲՀԿ-ի հետ համագործակցությունը-խմբ.): Երբ 2008-ին  իշխանությունը նաեւ ԲՀԿ-ի հետ միասին կրակում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, էդ տասը զոհը... հենց իր արյունն էին թափում (նկատի ունի ՀԱԿ առաջնորդին-խմբ.): Չեմ հասկանում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ»:

 



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ