Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ-ԾԱՌՈՒԿՅԱՆ ԵՐԿԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՎԱՏ ԱՎԱՐՏՎԵՑ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼԱՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

Տեր-Պետրոսյան-Ծառուկյան երկամյա համագործակցությունը շատ վատ ավարտվեց Ծառուկյանի եվ բավականին լավ` Տեր-Պետրոսյանի համար


Այն ընթացքում, երբ բոլորը սպասում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից Գագիկ Ծառուկյանի համար «դոշ տալու» ելույթ, խորամանկ ծեր աղվեսը խոսեց շատ զուսպ, ուղղակի գրեթե չանդրադարձավ Գագիկ Ծառուկյանի խնդրին, իսկ անուղղակի նշեց, որ այս կարեւոր փուլում չի կարելի թույլ տալ «պետական եւ համազգային» մակարդակի վրա սխալ քայլ: Իսկ մնացյալը, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի` «չնչին եւ երկրորդական» բաներ են: Այդ մնացյալի տակ նա հավանաբար ի նկատի ուներ Գագիկ Ծառուկյանի խնդիրը: Ճիշտ է, Տեր-Պետրոսյանն արդարանում է, թե իբր բաց նամակի փառապանծ մտքերը թղթին է հանձնել մինչեւ ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթը, սակայն դրան դժվար է հավատալ, քանի որ ստացվում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը Ցեղասպանության թեմայով երկու նյութ է նախապատրաստել եւ հանձնել մամուլին: Նախ` փետրվարի 11-ին նա քարկոծել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ նախագահի ներկայացրած հռչակագիրը, իսկ հաջորդ օրը ցերեկը հանդես է եկել ՀՀ նախագահին ուղղված բաց նամակով, որտեղ առաջարկել է ինչ-ինչ լուծումներ` նույն  հռչակագրի առնչությամբ: Ընդ որում, եթե փետրվարի 11-ի տերպետրոսյանական մտքերը շարադրված էին բավականին ցինիկ եւ ՀՀ իշխանությունների հանդեպ խիստ բացասական տոնայնությամբ, ապա իր 2-րդ նամակը, որը իր իսկ խոսքով`  գրել է ժամեր անց, շարադրված է Սերժ Սարգսյանի հանդեպ շատ հարգալից ոճով: Հետեւաբար պետք է ենթադրել, որ իրականում Տեր-Պետրոսյանի 2-րդ նամակը լույս աշխարհ է եկել այսօր եւ իր մեջ պարունակել է հետեւյալ ակնարկը. «Գագիկ Ծառուկյան, ինձ վրա հույս չդնես, ես քաշվում եմ մի կողմ եւ պատրաստ եմ համագործակցել Սերժ Սարգսյանի հետ»:

Հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանին այսօր ձեռնտու է հենց այդպիսի կեցվածքը, որը շատ բնորոշ է իրեն: Նա միշտ էլ շրջանցել է սուր անկյունները. 1998-ին խելոք հրաժարական էր տվել, իսկ 2008-ի մարտի 1-ին շատ հանգիստ քնած էր իր դղյակում: Այսօր էլ, երբ նա հասկացավ, որ իր քաղաքագիտական վերլուծությունը եւ ԲՀԿ-ի հետ խաղերը բերեցին նրան, որ ԲՀԿ-ի «գրասենյակը մեռավ», Տեր-Պետրոսյանն սկսեց նոր խաղ, որով լուծում է հետեւյալ խնդիրները.

1. Իր սեփական եւ իր թիմի անվտանգությունը.

2. Քաղաքական դաշտում ջրի երեսին մնալու անհրաժեշտությունը.

3. Ազգակործան ու պառակտիչ խաղերի մեջ չներգրավվելը:

Իր բաց նամակով, որն գրված էր իբր 5 օր առաջ, սակայն հրապարակվեց այսօր,  ծեր աղվեսը լուծում է վերոհիշյալ բոլոր խնդիրները: Հետ կանգնելով սուր քայլերից` նա հարվածի տակ չի դնում ո՛չ իրեն, ո՛չ իր թիմին: ԲՀԿ-ի քաղաքական դիրքերի կտրուկ թուլացման պայմաններում ԼՏՊ-ն եւ իր ՀԱԿ-ը դառնում են ընդդիմության առաջնորդներ եւ, ըստ էության, գրավում են ջախջախվող ԲՀԿ-ի տեղը: Եվ վերջապես, հետ քաշվելով հակասահմանադրական իշխանափոխության փորձերից, որոնք նախատեսված էին Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, Տեր-Պետրոսյանը զերծ է մնում ազգային դավաճանության մեջ մեղադրվելուց եւ ավելին` չմասնակցելով ըստ էության ամերիկյան «նարնջագույն» հեղաշրջման ծրագրին, ամրապնդում է Մոսկվայի հետ իր գցած կամրջակը: Մի խոսքով, Տեր-Պետրոսյան-Ծառուկյան երկամյա համագործակցությունը շատ վատ ավարտվեց Ծառուկյանի եւ բավականին լավ` Տեր-Պետրոսյանի համար: Ինչի մասին բազմիցս զգուշացվում էր Ծառուկյանը, երբ նրան ասում էին, թե քաղաքականության մեջ թրծված Տեր-Պետրոսյանը ի վերջո  կօգտվի Ծառուկյանի հնարավորություններից եւ քաղաքական անփորձությունից:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ