Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ՍՈՑԻՈԼՈԳ. «ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԵՋ ԿԱՆԱՅՔ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՐՑՐԱԾ ՀՈՐԸ, ՈՎ ՄՏՆՈՒՄ Է ՏՈՒՆ ԵՎ ՀԵՏՆ ՈՒՏԵԼՈ

Արխիվ 12-16

ՍՈՑԻՈԼՈԳ. «ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԵՋ ԿԱՆԱՅՔ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՐՑՐԱԾ ՀՈՐԸ, ՈՎ  ՄՏՆՈՒՄ Է ՏՈՒՆ ԵՎ  ՀԵՏՆ ՈՒՏԵԼՈՒ ԲԱՆ ԲԵՐՈՒՄ»

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից «Իրավունքը» պարզեց` այս լարված իրավիճակում ԲՀԿ-ին աջակցողներն ովքե՞ր են, հասարակության ո՞ր խավը: «ԲՀԿ-ին սատարում են սոցիալապես անապահով անձինք` հիմնականում մեծահասակներ, ովքեր աշխատանք չունեն եւ կանայք, ովքեր Ծառուկյանի մեջ տեսնում են կորցրած հոր կերպարը: Այն կերպարը, որը ուրախ գալիս էր տուն, բան էր բերում ուտելու, եւ երեխաներն էլ ուրախ-ուրախ նստում էին սեղանի շուրջ»,- պատասխանեց Ադիբեկյանը:

ԲՀԿ առաջնորդի վարկանիշը, մինչ այս լարված իրավիճակը, 30% էր, որը, ըստ սոցիոլոգի,  վկայում է, որ  ընդդիմության տասը տոկոսը Ծառուկյանին չի ընդունում. «Դա է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե` իշխանափոխության դեպքում  իշխանության մեջ գտնվողները կմնան իրենց տեղում: Պետք է հիմա նոր հարցում անցկացնել եւ որոշել` ո՞ւմ է նախընտրում հանրությունը` ոչ թե ձայների առումով, այլ թե ով կհաղթի այս պայքարում»:

Սոցիոլոգը վստահ է, որ եթե  ՀՀԿ-ԲՀԿ պայքարը շարունակվի, ապա իշխանությունից նեղացածները կկանգնեն ԲՀԿ-ի կողքին:

Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի մեջ ժողովուրդը տեսնում է գերագույն գլխավոր հրամանատարի: «Ոչ, նա տեսնում է  Ծառուկյանի մեջ  հոգատար եղբորը  կամ հորը, ով ջերմություն, սնունդ կտա»,- ասաց սոցիոլոգը:

Ըստ Ադիբեկյանի`  կիսապատերազմական այս իրավիճակում մեր ժողովրդի համար սկզբունքորեն  կարեւոր է լիդերի` պատերազմի բոհով անցած լինելը. «Բայց  պատերազմն ավելի շատ կապում են ոչ թե լիդերի, այլ բանակի հետ, որը  միակ կայացած կառույցն է Հայաստանում»,- եզրափակեց Ադիբեկյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ