Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ՀՀԿ-ԲՀԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԱՌՈՒՅՑԸ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ՀԱԼՉԵ՞Լ Է

Արխիվ 12-16

ՀՀԿ-ԲՀԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԱՌՈՒՅՑԸ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ

ՀԱԼՉԵ՞Լ Է

 

Ըստ Armlur.am-ի «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվաբնակ Սամվել Կարապետյանը երեկ գիշեր ժամանել է Հայաստան` հաշտեցնելու երկրի նախագահ Սերժ Սարգսյանին և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Armlur.am-ի տեղեկություններով` այսպես կոչված, բանակցությունները հանգեցրել են նրան, որ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Զույգն առանձնազրույցի արդյունքում եկել է ընդհանուր հայտարարի: Եվ լուրեր կան, որ սառույցը որոշ չափով կոտրվել է: Երկու օր առաջ սկսված գրոհը` ընդդեմ Ծառուկյանի, այս պահին դադարեցված է: Բոլորը սպասում են բանակցությունների ավարտին, որից հետո կա՛մ նոր թափով կսկսվի հարձակումը կա՛մ էլ պետական բոլոր օղակները կմոռանան Ծառուկյանի մասին: Իմանալու համար իրադարձությունների այսպիսի զարգացումներից հետո փետրվարի 20-ին նախատեսված շտապ հանրահավաքը կկայանա՞ արդյոք և կայանալու դեպքում ինչ ձևաչափով, Armlur.am-ն այսօր ժամեր շարունակ փորձեց կապ հաստատել ԲՀԿ-ի որևէ ներկայացուցչի հետ, սակայն` ապարդյուն: Ժամը 16:00-ից չի հաջողվում որևէ կերպ խոսել ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ ևս:

http://armlur.am/308270/

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ