Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՆԱԽԿԻՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻՑ Է ԿԱԶՄՎԱԾ»

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՆԱԽԿԻՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻՑ Է ԿԱԶՄՎԱԾ»

 

Արտաքին  հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ  պատգամավոր Համլետ Հարությունյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը  Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ նոր շրջաբերական ուղերձ կազմելու համար այնպիսի հանձնաժողովի կազմ առաջարկել, որտեղ ընդգրկված է նաեւ Վանո Սիրադեղյանը: Համլետ Հարությունյանը խորհուրդ տվեց Վանո Սիրադեղյանի  անձի վրա չկենտրոնանալ, քանի որ  ՀՀ առաջին նախագահի ներկայացրած ցուցակում ընդգրկված մարդիկ գիտեն Հայոց ցեղասպանության մասին այնքան, ինչքան ինքը, մենք եւ շատերը: «Այդ ցուցակում պետք է ընդգրկված լինեն հայտնի պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ»,- ասաց քաղաքական գործիչը:

Պատգամավորին զարմացրել է  Տեր-Պետրոսյանի կազմած ցուցակը, որը ավելի շատ չինովնիկական նախկին ցուցակ է:

Արդյոք Վանո Սիրադեղյանին ցուցակում ընդգրկելով ՀԱԿ առաջնորդը ցանկանում է նորից Սիրադեղյանի վերադարձի հարցն արծարծել: «Կարծում եմ` դա ավելի շատ ռեաբիլիտացիայի ձեւ է»,-ասաց պրն Հարությունյանը:

Ինչ վերաբերում է այն  խոսակցություններին, թե ՀԱԿ առաջնորդը այս նամակով ցույց տվեց, որ անջատվում է Ծառուկյանից ու ԲՀԿ-ից,  Համլետ Հարությունյանը հավանական համարեց, բայց  չի կարող ասել, որ դա 100%-անոց ճշմարտություն է:  «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի այս քայլը ողջունելի եմ համարում, բայց շատ ուշացած»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ