Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՏԱՐՈՍԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՏԱՐՈՍԸ` ՐԱՖՖԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

 

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հանրային ուղերձ է պատրաստել երկու տարի առաջ փետրվարի 18-ին  տեղի ունեցած նախագահական ընտրությունների եւ վերջին օրերին տեղի ունեցած մի քանի իրադարձությունների մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ լրագրողների  բոլոր  հարցերին պատասխանելու է ուրբաթ օրը` ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում: Սա զայրացրեց լրագրողներին, որոնք հայտարարեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն երկրորդ անգամ է հրաժարվում պատասխանել լրագրողների հարցերին:

«Ժառանգության» առաջնորդի խոսքով` անհրաժեշտ է միասնական օրակարգ եւ միացյալ հրապարակ ձեւավորել` պայքարը շարունակելու համար:  «Քաղաքական եւ քաղաքացիական աննախադեպ իրավիճակում, որն անհրաժեշտ է հանգուցալուծում»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Հայ-թուրքական արձանագրությունների մասին խոսելիս  էլ Հովհաննիսյանն ասաց. «Տարոսը ԵՏՄ-ից դուրս գալուն»:

Տպավորությունն այնպիսին է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլերը համաձայնեցնում է  ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի հետ:  Հավանաբար, լրագրողների հարցերին պատասխանելու հետաձգումը կապված է «եռյակի» ներսում առկա տարաձայնությունների ու վերջնական քայլերը հստակեցնելու հետ:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ