Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել փետրվարի 20-ի հանրահավաքը

Արխիվ 12-16
ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել փետրվարի 20-ի հանրահավաքը


ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել փետրվարի 20-ի հանրահավաքը: Այս առթիվ ԲՀԿ քաղաքական խորհրդի տարածած հայտարարությունում ասվում է.

«Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը` անօրինական խոչընդոտներ է  ստեղծում նախապես  հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի  անցկացման համար:

Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից  եւ  բախումներից` ԲՀԿ  քաղաքական խորհուրդը  որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:

Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք  գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից  դուրս  գալու եւ հասարակության շահերը  պաշտպանելու համար»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ