Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲՀԿ-Ի «ԶԱԴՆԻԻՆ» ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲՀԿ-Ի «ԶԱԴՆԻԻՆ» ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ

 

Ինչպես հայտնի է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր մեղայական մի հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է  ողջամտության սահմանները չանցնելու մասին:  Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ինչպես կասեր «Ժառանգության» առաջնորդը «զադնի» դրեց, որը մի կողմից հստակեցրեց առկա անորոշությունը, մյուս կողմից` հիասթափեցրեց ԲՀԿ-ին հավատացող եւ այդ կուսակցության հետ հույս կապող քաղաքացիներին ու քաղաքական ուժերին: Սակայն, բնական է, որ այդ ուժերն ու ընդհատակից դուրս եկող  ԲՀԿ-ականները  չեն ցանկանում կողի ընկնել, դրանցից մեկը «Ազգային Համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, ով հույս է կապում ԲՀԿ-ի ու համաժողովրդական շարժման հետ: «Իրավունքի» հետ զրույցում այդպես չի կարծում, թե Գագիկ Ծառուկյանը նահանջեց. «ԲՀԿ առաջնորդը ցույց տվեց, որ նա մի հազար անգամ ավելի պետականամետ գործիչ է, քան Սերժ Սարգսյանը»: Իսկ թե ինչով է ավելի պետականամետ անհասկանալի մնաց մեզ եւ շատերի համար:

Քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի հեռանալու մասին խոսակցություններին եւս չի հավատում Արամ Հարությունյանը:

Եթե ԲՀԿ-ի կողմից նահանջ չկա, ինչո՞ւ հետաձգվեց  ուրբաթ օրվա կայանալիք հանրահավաքը: «Դա համաժողովրդական շարժումն է որոշում, դա այլ խնդիր է»,- եզրափակեց Արամ Հարությունյանը: Իսկ այդ համաժողովրդական շարժումն ում նախաձեռնությունն էր դա էլ, հավանաբար չի հուզում պարոն Հարությունյանին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ