Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

«ԵՀՈՎԱՅԻ՞Ց ԵՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է». ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՍՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է...

Արխիվ 12-16

«ԵՀՈՎԱՅԻ՞Ց ԵՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է».

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՍՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է...

 

«Իրավունքը» նախորդ հրապարակներում անդրադարձել է  Խաչատրյանների ընտանիքում տիրող լարված իրավիճակին:

Հիշեցնենք` Խաչատրյանների հարսը` Ալվարդը, արդեն մի քանի ամիս է իր կամքով  հեռացել է տանից «Եհովայի վկա» աղանդավորական կազմակերպությանը հարելու համար: Երեք անչափահաս երեխաներից երկուսը մնացել են Խաչատրյանների մոտ եւ հրաժարվում են ընդունել մորը այնքան ժամանակ, քանի դեռ նա այդ աղանդի ներկայացուցիչ է:

Այսօր մեզ հետ զրույցում Լյովա Խաչատրյանը հայտնեց, որ մայրը  հոգեբանական շանտաժի մեթոդներով փորձում է երեխաներին հետ վերադարձնել: «Ասում է` դուք Եհովայից եք հրաժարվում, ինչպես կարելի է»,- մանրամասնեց  մեր զրուցակիցը:

Տիկին Ալվարդը ոչ մի գնով չի ցանկանում հանուն իր երեխաների հեռանալ «Եհովայի վկա» աղանդավորական կազմակերպությունից: Երեխաների հայրն էլ հայտնվել է այսպես ասած  երկու քարի արանքում. չգիտի` ինչ անել: Ուրախալին այն է, որ երեխաները չեն ցանկանում ընդունել  իրենց  աղանդավորության շարքերը համալրած մորը, քանի դեռ նա այդ  աղանդի  հետեւորդ է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ