Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

"ԳԱԳԻԿ "ԹԱԳԱՎՈՐՆ" ԱՅԴ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է... 129-ՐԴ ՏԵՂԸ"

Արխիվ 12-16

"ԳԱԳԻԿ "ԹԱԳԱՎՈՐՆ" ԱՅԴ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է... 129-ՐԴ ՏԵՂԸ"


Այս օրերին հետաքրքիր է վերհիշել 2006թ. սեպտեմբերին ռուսական հայտնի "Պոլիտիչեսկիյ կլասս" ամսագրում լույս տեսած "Հայաստանը թավշյա հեղափոխության շեմին" աղմկահարույց հոդվածը: Հոդվածում մասնավորապես նշված է, որ "օլիգարխատը փաստացի դուրս է հանված ֆիսկալ ծառայությունների վերահսկողության տակից եւ ենթակա չէ հարկային վարչարարությանը, իսկ նրա եկամուտները պարզապես վերահսկվում են իշխող տանդեմի կողմից: Իմիջիայլոց, Գագիկ "թագավորը" այդ ցուցակում զբաղեցնում է... 129-րդ տեղը` ստանալով երկրում ամենախոշոր եկամուտները":
Նույն հոդվածում հոդվածագիր Գագիկ Սարգսյանը նշում է. "Ընդդիմադիր մամուլը կարող է իր համար անպատիժ կերպով կպնել, ասենք, երկրի նախագահին: Սակայն նույն ոգով արտահայտվել հասարակ պատգամավոր-օլիգարխների եւ առավել եւս Գագիկ "թագավորի" հասցեին` դառնում է բավականին խնդրահարույց եւ վտանգավոր: Նրանք կարող են կազմակերպել պատժիչ գործողություն` սովորական բանդիտական կազմավորումների միջոցով, որոնք  ծառայության մեջ են նրանց մոտ: Այդ դեպքում նրանք արդեն հանդես են գալիս որպես մասնավոր անձինք, ընդ որում` "հեղինակություններ" եւ ոչ թե քաղաքական գործիչներ":

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ