Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

Ո՞ՐՆ Է, ՎԱՆՈ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ...

Արխիվ 12-16

Ո՞ՐՆ Է, ՎԱՆՈ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ...

Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանից "Իրավունքը" հետաքրքրվեց` ինչու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ նոր շրջաբերական ուղերձ կազմելու համար այնպիսի հանձնաժողովի կազմ առաջարկել, որտեղ ընդգրկված է նաեւ Վանո Սիրադեղյանը: Համլետ Հարությունյանը խորհուրդ տվեց Վանո Սիրադեղյանի անձի վրա չկենտրոնանալ, քանի որ ՀՀ առաջին նախագահի ներկայացրած ցուցակում ընդգրկված մարդիկ գիտեն Հայոց ցեղասպանության մասին այնքան, ինչքան ինքը, մենք եւ շատերը: "Այդ ցուցակում պետք է ընդգրկված լինեն հայտնի պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ",- ասաց քաղաքական գործիչը:
Պատգամավորին զարմացրել է Տեր-Պետրոսյանի կազմած ցուցակը, որն ավելի շատ չինովնիկական նախկին ցուցակ է:
Արդյո՞ք Վանո Սիրադեղյանին ցուցակում ընդգրկելով` ՀԱԿ առաջնորդը ցանկանում է նորից Սիրադեղյանի վերադարձի հարցն արծարծել: "Կարծում եմ` դա ավելի շատ ռեաբիլիտացիայի ձեւ է",- ասաց պրն Հարությունյանը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ՀԱԿ առաջնորդը այս նամակով ցույց տվեց, որ անջատվում է Ծառուկյանից ու ԲՀԿ-ից, Համլետ Հարությունյանը հավանական համարեց, բայց չի կարող ասել, որ դա 100%-անոց ճշմարտություն է: "Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի այս քայլը ողջունելի եմ համարում, բայց շատ ուշացած",- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ