Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ

Արխիվ 12-16

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ

Շրջանառության մեջ են հայտնվել խոսակցություններ, թե Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի ¥ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածով¤ կալանավորումը ինչ-որ տեղ կապված է վերջին օրերի հայտնի իրադարձությունների հետ: Այսինքն, որ ԲՀԿ-ական ակտիվ կապեր ունեցող պարոն Հակոբյանը սպասվող սրացումների ժամանակ պետք է որոշակի խնդիրներ լուծեր: Գործարարի փաստաբան Կարեն Սարդարյանն այդ խոսակցությունների առնչությամբ տվեց նման պարզաբանում.
- Ես բացարձակապես տեղյակ չեմ. առաջին անգամ Ձեզանից եմ լսում, ես, առհասարակ տեղյակ չեմ նրա քաղաքական գործունեությանը, հետեւաբար, նման հետեւություններ անել չեմ կարող:
Ինչ վերաբերում է պարոն Հակոբյանի առողջական վիճակին, ապա փաստաբանը նշեց.
- Բանտային պայմաններում Հակոբյանի վիճակը գնալով ավելի է վատանում. ահավոր գլխացավեր ունի, սիրտն է ցավում, ճնշումն է բարձրանում, ուշաթափության դեպքեր են եղել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ