Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

"ՄԱԶՈԽԻՍՏՆԵՐԻ" ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ

Արխիվ 12-16

"ՄԱԶՈԽԻՍՏՆԵՐԻ" ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ

Ռուսաստանում ութ օտարերկրացիներ կալանավայրում կտրել էին իրենց երակները: Իրենց ժամանակավոր կալանքի մոսկովյան կենտրոնի վատ պայմանների դեմ բողոքի այդ ակցիայի մասնակիցներից էին Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք  հայտնվել էին  մեկուսարանում` պետական սահմանի ռեժիմը խախտելու համար:
17.000 ՀԱՐՑԱՔՆՆՎԱԾ ՎԿԱ

Երեք ամսով երկարացվել է` Ռուսաստանի լրագրողների սպանության հանցակից համարվող Նադեժդա Սավչենկոյի նախաքննության ժամկետը: Ուկրաինացի օդաչուհին մեղադրվում է այն բանի համար, որ նա հարմարեցրել  էր ուկրաինական զինված ուժերի կողմից իրականացված ականանետային կրակը: Մեղադրյալն արդեն 2 ամիս գտնվում է հացադուլի մեջ եւ մտադրված չէ դադարեցնել այն: Ըստ քննությունն իրականացնողների` Սավչենկոյի գործով արդեն հարցաքննվել են… 17 հազար վկաներ, եւ քննչական այդ գործողությունը դեռ հեռու է իր ավարտից:  Այդ գործի քննության ավարտին առանձին անհամբերությամբ սպասում է "Գովորիտ Մոսկվա" ռադիոկայանի գլխավոր խմբագիր, սկանդալային հեղինակություն վայելող Սերգեյ Դորենկոն. նա վստահ է, որ Ուկրաինան մտադրված է առեւանգել իրեն` Սավչենկոյի հետ փոխանակելու համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ