Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՏԵՐ ԵՐՎԱՆԴ ՔԱՀԱՆԱ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Արխիվ 12-16

ՏԵՐ ԵՐՎԱՆԴ ՔԱՀԱՆԱ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ


Շատերը չեն ճանաչում Տեր Երվանդ քահանա Բաբայանին: Ծնունդով Արարատցի հոգևորականը, իր քահանայագործության ուղին ստանձնելով, խոնարհաբար ծառայել է հեռավոր Սյունիքի մարզի Դարբաս համայնքում, ինչից հետո պատրաստակամությամբ ստանձնել է Ներքին Դվին համայնքի Հոգևոր Հովվությունը` շունչ հաղորդելով գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու համայնքային կյանքին: Մինչ օրս Տեր Երվանդը ջանասիրաբար ծառայում է այդ փոքր գյուղի համայնքին: Բոլոր նրանք, ովքեր գալիս են նրանից օրհնություն ստանալու, խորհուրդ հարցնելու, կամ ինչ-որ հանգամանքներում քիչ թե շատ առնչություն են ունենում նրա հետ, նրան բնութագրում են որպես բարի, անկեղծ, անմիջական և շփվող անձավորություն, սակայն շատերը չգիտեն նրա վիշտը, մտահոգությունը և երազանքները…

Տեր Երվանդի դուստրը` Հասմիկը, ծնվել է 2010թ-ին`թթվածնային քաղցով, որը տարիների ընթացքում պատճառ է դարձել քայլելու և խոսելու հետ կապված խնդիրների: «Երբ նկատեցինք առաջին խնդիրները սկսեցինք ամիսներ, տարիներ ձգվող և չընդհատվող բուժումները: Ամեն ինչ արեցինք… Չնայած մեծ դժվարություններին` Աստված ողորմած եղավ և սկսեց հրաշք կատարվել, և իմ փոքրիկը սկսեց դանդաղ վերականգնվել: Գուցե շատերի համար զարմանալի հնչի, բայց մեզ համար հրաշք էր, երբ երեխան 1,5 տարեկանում սկսեց նստել, 2 տարեկանում չոչ անել ու կանգնել ոտքերի վրա, 2,5 տարեկանում արեց առաջին քայլերը: Հիմա նա մի լուսավոր էակ է, իմ ընտանիքի արևը, խոսում է, արտասանում, շատ խելացի է, բայց ինքնուրույն քայլելու հետ կապված խնդիրները չեն կարգավորվում: Հիմա էլ շարունակում ենք անել այն ամենը, ինչ հնարավոր է անել Հայաստանում», - պատմում է Տեր Երվանդը, ցավով հայտնելով, որ, թերևս, որոշակի հաջողություններ գրանցվեցին, սակայն լիարժեք ապաքինումըիրականում դեռ շատ հեռու է… Անհրաժեշտ է բուժումը շարունակել արտերկրում: Այս երազանքը իրականացնելու համար անհրաժեշտ 60.000 եվրոն քահանայի ընտանիքի համար անհասանելի գումար է: Բուժման ծախսերը հոգալու նպատակով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում բացվել են հաշվեհամարներ: ՀՀ տարածքից փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ տվյալները.
220014400158958 RUR - ՌԴ Ռուբլի
220014400331002 EUR - Եվրո
220014401966001 USD - ԱՄՆ Դոլար
220013234483000 AMD - ՀՀ դրամ
Ստացողի անուն, ազգանուն` Սայադ Բաբայան
Այլ տեղեկություններ ստանալու և առաջարկների համար` կարող եք զանգահարել Տեր Երվանդ քահանա Բաբայանին` +(374) 095. 50-61-62

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ