Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

«Հիմք ընդունելով Գորիկ Գուրգենիչի առաջարկը` պետք է ոստիկանության գումարը կրճատել». ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Արխիվ 12-16

«Հիմք ընդունելով Գորիկ Գուրգենիչի առաջարկը` պետք է ոստիկանության գումարը կրճատել». ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Կառավարության նախորդ նիստում որոշում էր ընդունվել ՀՀ տարբեր մարզերում տեղի ունեցող ընտրությունների պատշաճ կազմակերպման համար ԿԸՀ-ին տրամադրել 79 միլիոն 529 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 5 միլիոն 9.7 հազար դրամ:   Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ընտրությունների համար տրվող գումարը պահուստային ֆոնդից հատկացվում, չէ՞ որ բյուջեի ներկայացման ժամանակ կառավարությունը տեղեկացել է, որ այս տարի որոշ համայնքներում նախատեսված են ընտրություններ: «Պահուստային ֆոնդի գումարները պետք է տրվեն չնախատեսված կարիքների համար, բայց չէ՞ որ մենք նախապես տեղյակ ենք եղել գալիք ընտրությունների վերաբերյալ»,- ասաց նա և հորդորեց, որ այսուհետ նման հարցերը  կառավարությունը պատշաճ ուշադրության արժանացնի:   Օրենքի նախագծի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց նաև ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ով առանց խոսափողի էր խոսում, և լրագրողների հնարավորություն չունեին վերջինս նրա լսելու, սակայն Հակոբյանի խոսքին Հովիկ Աբրահամյանի արձագանքից պարզ է դառնում, որ նա համաձայն չէր ոստիկանությանը այդչափ գումար հատկացնելուն:   «Հիմք ընդունելով Գորիկ Գուրգենիչի առաջարկը` պետք է ոստիկանության գումարը կրճատել,- ասաց վարչապետը:- Պարո'ն Հակոբյան, օրենքով իրենց լիազրությունն է՝ պետք է ապահովվեն ընտրությունների ընթացքը: Դե, ես ոստիկանապետին հորդորում եմ հրաժարվել այդ ֆինանսական օգնությունից»,:   Օրենքի նախագիծն ընդունվեց:



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ