Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է, ՈՐ ԱԱԾ ՊԵՏԻՆ Է ՍՈՎՈՐԵՑՆՈ՞ՒՄ

Արխիվ 12-16

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է, ՈՐ ԱԱԾ ՊԵՏԻՆ Է ՍՈՎՈՐԵՑՆՈ՞ՒՄ

 

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ԲՀԿ-ամետ դիրքորոշում է որդեգրել, ով ինչպես հայտնի է նաեւ «թուլություն» ունի գուշակների եւ այն մարդկանց հանդեպ, ովքեր կարողանում են ապագան կանխատեսել ու կապ հաստատել անգամ այլմոլորակայինների հետ:

«Իրավունքը» կես կատակ կես լուրջ պրն Եղիազարյանից պարզեց` արդյոք մինչ ԲՀԿ-ամետ դիրքորոշում որդեգրելը վերջինս գուշակների հետ խորհրդակցել է, թե՞ ոչ:  Հարցը,  բնականաբար, այդքան էլ հաճելի չէր ԱԱԾ պետի նախկին տեղակալի քիմքին: Նա  ասաց, որ Սովետական միության տարիներին անվտանգության համակարգում, ինչպես նաեւ հիմա Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում գուշակների ու պայծառատեսների մի վարչություն են պահում, որը լրջագույն կառույց է ապագան տեսնելու համար:

Լրջագույնս հետաքրքրվեցինք` ազգային անվտանգության ծառայությունում հիմա Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ կա՞ նման վարչություն, ստացանք հետեւյալ պատասխանը. «Գորիկ Հակոբյանն այդքան տրամաբանություն չունի, որ ունենա»,-ասաց Եղիազարյանը:

Մեր զրուցակիցն այդպես էլ չպատասխանեց` մինչ ԲՀԿ-ամետ դիրքորոշում որդեգրելը այցելել է գուշակներին, թե ոչ, կամ աստղերն իրեն ինչ խորհուրդ են տվել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ