Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ՝ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Արխիվ 12-16

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ՝ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է պրոֆեսիանալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին՝ տարեդարձի առթիվ.

"Հարգելի Արթուր, շնորհավորում եմ ծննդյանդ 35-ամյակի առթիվ: Հայկական բռնցքամարտի դպրոցը խոր արմատներ եւ հիանալի ավանդույթներ ունի, որոնց արժանապատիվ շարունակողն ես դու: Սակայն հայկական բռնցքամարտը նաև մեծ ներուժ ունի, եւ աշխարհի տարբեր ռինգերում քո տպավորիչ հաղթանակներով դու ոչ միայն շարունակում եւ մասսայականացնում ես ավանդույթները, այլեւ նորովի բացահայտում այդ ներուժն ու հաստատակամորեն իրացնում այն: Քո ձեռքբերումները, որոնցով հիանում ենք եւ որոնցով ոգևորվում են մեր ապագա չեմպիոնները, նաև հայկական բռնցքամարտինն են: Մաղթում եմ քեզ առողջություն, շարունակական հաստատակամուևթյուն եւ նոր հաղթանակներ",- նշված է շնորհավորական խոսքում:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ