Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԾ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԾՈՎԱԿԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԾ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԾՈՎԱԿԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


Կիրակի՝ փետրվարի 22-ին  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում  կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ֆրանսիացի մեծ ծովակալ ԼՈՒԻ ԴԱՐՏԻԺ ԴԸ ՖՈՒՐՆԵԻ՝ նրա մահվան 75-րդ տարելիցի առթիվ:

Հոգեհանգիստը կկատարվի Հայաստանի Մուսալեռ հայրենակցական միության նախաձեռնությամբ:

Լուի Դարտիժ դը Ֆուրնեն ծովակալ էր եւ 4080 հայերի օգնեց փրկվել թուրքական յաթաղանից՝ նրանց մի քանի նավերի վրա վերցնելով:

1915 թվականի սեպտեմբերի 5-ին, թուրքական բազմաբազար բանակին դիմադրող Մուսա լեռան վրա ապաստանած հայերը կարմիր խաչ կրող սպիտակ դրոշով գրավում են «Գիշեն» մարտանավի ուշադրությունը։ Ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն բարձր հրամանատարությունից հայերին օգնելու հրաման է խնդրում։ Հստակ պատասխան չստանալով՝ իր անձնական պատասխանատվությամբ սեպտեմբերի 12-13-ին 4080 հայերի վերցնում է «Ֆուտր», «Տ՚եսթրե», «Գիշեն», «Ադմիրալ Շարնե» և «Տեսո» մարտանավերի վրա։ Ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմը հայերին Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստ է հասցնում։


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ