Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԳՈՒՇԱԿՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

Արխիվ 12-16

ԳՈՒՇԱԿՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ԲՀԿ-ամետ դիրքորոշում է որդեգրել: Նա, ինչպես հայտնի է, նաեւ "թուլություն" ունի գուշակների եւ այն մարդկանց հանդեպ, ովքեր կարողանում են ապագան կանխատեսել ու կապ հաստատել անգամ այլմոլորակայինների հետ:
"Իրավունքը" կեսկատակ-կեսլուրջ պրն Եղիազարյանից պարզեց` արդյո՞ք մինչ ԲՀԿ-ամետ դիրքորոշում որդեգրելը, վերջինս գուշակների հետ խորհրդակցել է, թե` ոչ:  Հարցը,  բնականաբար, այդքան էլ հաճելի չէր ԱԱԾ պետի նախկին տեղակալի քիմքին: Նա  ասաց, որ Սովետական Միության տարիներին անվտանգության համակարգում, ինչպես նաեւ հիմա Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում գուշակների ու պայծառատեսների մի վարչություն են պահում, որը լրջագույն կառույց է` ապագան տեսնելու համար:
Լրջագույնս հետաքրքրվեցինք` ազգային անվտանգության ծառայությունում`  Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ, հիմա կա՞ նման վարչություն, ստացանք հետեւյալ պատասխանը. "Գորիկ Հակոբյանն այդքան տրամաբանություն չունի, որ ունենա":
Մեր զրուցակիցն այդպես էլ չպատասխանեց` մինչ ԲՀԿ-ամետ դիրքորոշում որդեգրելը այցելե՞լ է գուշակներին, թե` ոչ, կամ աստղերն իրեն ի՞նչ խորհուրդ են տվել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ