Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆԸ, ԲԱՅՑ ԱՍԵՄ ԴԱ ԵՍ ՉԵՄ ԼԻՆԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆԸ, ԲԱՅՑ ԱՍԵՄ ԴԱ ԵՍ ՉԵՄ ԼԻՆԵԼՈՒ»

 

Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարոտախտով հիշեց փետրվարի 15-ին «Եռյակի» լիդերների հանդիպումը. «Իրար աչքերի նայեցինք, սխալները ներեցիք, ձեռք սեղմեցինք եւ ասացինք` ժողովուրդը պահանջում է միասնություն»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր համար բնավ կարեւոր չէ հաջորդ նախագահի անունը: «Բայց ասեմ հաստատ`դա ես չեմ լինելու»,- եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:

Պրն Հովհաննիսյանը հայտարարեց, որ պայքարը տեւական է լինելու է: «Հաջորդ ուրբաթ ժամը 16:00-ին նորից հավաքվելու ենք Ազատության հրապարակում»:

Արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» կմասնակցեն մարտի մեկի հանրահավաքին, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք, չնայած ամեն ինչին, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ լարված հարաբերություններին, միշտ մասնակցել են և այս անգամ էլ կցանկանան մասնակցել: «Սակայն «Ժառանգությունը» իր անդամների հետ որոշել ենք, թե ովքեր կմնան Երևանում կմասնակցեն, բայց մենք գնալու ենք Չինարի՝ սահմանային շրջան, և այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը պետք է մատուցենք հենց այնտեղ»,- եզրափակեց պրն Հովհաննիսյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ