Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՏՆԱԳԻՐԸ

Արխիվ 12-16

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՏՆԱԳԻՐԸ

ԼՏՊ-ն նորից խոսեց եւ այս անգամ բացի իր "քաղաքագիտական վերլուծությունից", նաեւ հետաքրքիր մի մեսիջ հղեց: Խոսքս ilur.am-ում հրապարակված` ԼՏՊ-ի "Սրտիս պարտքը" հոդվածի մասին է: Մի կողմ թողնելով փաստացի Ծառուկյանի գովք հանդիսացող հոդվածի մեծ մասը` ուզում եմ ուշադրություն հրավիրել հետեւյալ մտքի վրա. "Այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը` ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի: Թե՛ Ծառուկյանին, թե՛ "Բարգավաճ Հայաստանին", եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի` մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները: Ես անուններ չեմ տալիս, որովհետեւ խառնակչությունը շարունակելու պարագայում այդ մարդիկ իրենք իրենց կմատնեն, եւ բոլորը կկռահեն, թե ում մասին է խոսքը":
Ինքնին հասկանալի է, որ այդ խմբակի վերլուծաբանների կարկառուն նեիրկայացուցիչն է Անդրանիկ Թեւանյանը եւ 7օր-ի, Ժամ.am-ի, Սիվիլնեթի ու ԲՀԿ-ական այլ ռեսուրսների մյուս վերլուծաբանները, որոնց ԼՏՊ-ն փաստացի անվանեց դավաճան, ծախու:
Չեմ կարծում, թե ԼՏՊ-ն առանց հիմք ունենալու` նման մեղադրանք կներկայացներ, իբրեւ թե, միայն եռյակի շահերը պաշտպանող վերլուծաբաններին: Ամենայն հավանականությամբ` հիմքը կա, եւ փակագծերը կբացվեն, մենք էլ ի վերջո կիմանանք, թե իրականում ով որ կենտրոնից է ուղղորդվում:

Վերլուծաբան ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ֆեյսբուքյան էջից

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ