Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԺԱՄԿԵՏԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԺԱՄԿԵՏԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ

Ահա եւ մեր ընդդիմություն կոչվածի իրական դեմքը եւ կարելի է ասել` անփառունակ վախճանը: Եթե նրանք նույնիսկ իրենց շարքերում չեն կարողանում միասնականություն ապահովել, ապա ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ կամ ընդհանրապես ինչո՞ւ են սուտ խոստումներով սնում եւ խաբում իրենց միամտաբար հավատացած զանգվածին:
Ծառուկյանը հանկարծակի որոշում է թունդ ընդդիմադիր-հեղափոխական դառնալ, նույնիսկ կարողանում է որոշ մարդկանց ոգեւորել եւ միանգամից հետ է կանգնում` հերթական անգամ հիասթափեցնելով իր համակիրներին եւ հերթական անգամ կորցնելով մեծ թվով համակիրներ: ԼՏՊ-ն գործի է դնում իր խորամանկությունը եւ հասկանալով, որ "եռյակ" կոչվածն ամեն դեպքում պարտվելու է այս խաղում, իսկ ինքն էլ որպես քաղաքական դիակ` իր զրոյացած վարկանիշը բարձրացնելու շանս չունի, Սերժ Սարգսյանին համագործակցելու առաջարկ է անում` փորձելով գոնե այդպես իր համար ինչ-որ նոր իրավիճակ ստեղծել եւ թեկուզ իշխանությունների հետ համագործակցության ֆորմատով դաշտում թպրտալու մի փոքր շանս ստանալ: Րաֆֆին էլ հակադրվելով "եռյակի" մյուս երկու լիդերներին` որոշում է գնալ ու մի քանի հոգով հանրահավաք անել` մոռանալով, որ իր նախորդ հացադուլա-հանրահավաք-հեղափոխությունն ավարտվեց Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդում աղոթքով:
Մի՞թե այս մարդիկ չեն հասկանում, որ իրենք ծիծաղելի են, այն էլ` երեւի արդեն ոչ բոլորի համար, որովհետեւ ծաղրածուն էլ կարող է ժամկետանց դառնալ: Իսկ իրենք արդեն ժամկետանց են, իրենց համակիրներն էլ` խաբված:

ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ