Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ
ՏԵՂ ԳՏԱԾ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Դեռ նոր էր սկսել թեժանալ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին պատկանող հյուրանոցային համալիրից մարմանավաճառների բերման ենթարկելու թեման, երբ հայտարարվեց որ նման մեկ այլ պատմություն էլ կապված է ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի "օբյեկտի" հետ: Մերուժան Սիմոնյանին պատկանող "Քարավան" հյուրանոցային համալիրի մասին է, որտեղից, ըստ պաշտոնական տվյալների,  մարմնավաճառներ են հրավիրվել ոստիկանության Կապանի բաժին: Նրանք բացատրություն են տվել, որ 2013թ. հյուրանոցային համալիրի աշխատակիցների կողմից շահադիտական նպատակներով նրանց պարբերաբար տրամադրվել են սենյակներ եւ վերջիններս էլ զբաղվել են մարմնավաճառությամբ: Դեպքի վերաբերյալ նախաքննություն է ընթանում:  
Բայց մի կողմ թողնելով ԲՀԿ-ին` նկատենք, որ մեր բազում մեծամեծներ իրենց հերթին ունեն նմանատիպ օբյեկտներ, որոնցից շատերն անգամ մի թեթեւ "տնտղելով"ª հնարավոր կլինի "գիշերային թիթեռնիկների" ամբողջական պարսեր հավաքել: Եվ միամտություն կլինի ասել, թե այդ բոլոր "օբյեկտների" տերերը այն միամիտներն են, որ պատկերացում անգամ չունեն, թե ինչի են վերածվել իրենց հաստատությունները: Այսինքնª կա խնդիր, այն միանգամայն լուրջ եւ խորն է եւ պահանջում է համալիր մոտեցում: Այս թեմային առաջիկայում դեռ անդրադառնալու առիթներ կունենանք: Բայց նախ փորձենք պարզել, թե նմանատիպ դեպքերի հետ կապված` ովքե՞ր իրավական առումով պետք է պատասխանատվություն կրեն, կամ, առհասարակ, օրենքը պատասխանատվություն նախատեսո՞ւմ է, թե հարցը միայն բարոյական հարթությունում պետք է դիտարկել: Այս առնչությամբ փաստաբան Հայկ Ալումյանը տվեց նման մեկնաբանություն.
- Իրավական հետեւանքները կկրի սեփականատերը այն դեպքում, եթե ինքը իմացել է, որ իր հյուրանոցը օգտագործվում է որոշակի նպատակներով: Կամ տնօրենը, ով իմացել եւ թույլ է տվել, որպեսզի իր տնօրինած հյուրանոցը օգտագործվի նման նպատակներով: Իսկ կոնկրետ դեպքերով, որքանով ինձ հայտնի է, սեփականատերերը այլ փաստարկ են ներկայացնում, որ իրենք պարտավոր չեն եւ իրավունք էլ չունեն պարզելու, թե այցելուները միմյանց հետ ինչ կապի մեջ են: Բայց, ամեն դեպքում, եթե գործի նյութերով պարզվի հակառակը, ապա իհարկե պետք է պատասխանատվություն կրեն սեփականատերերը կամ տնօրենները: Իսկ եթե քննությամբ այդպես էլ չպարզվի, բոլոր մեկնաբանված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ կասկածյալի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ