Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

"ԵՍ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ԿՆՈՋԸ ԿԱՐԱ՞Մ ԲՌՆԱԲԱՐԵՄ"

Արխիվ 12-16

"ԵՍ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ԿՆՈՋԸ ԿԱՐԱ՞Մ ԲՌՆԱԲԱՐԵՄ"

Լոռեցի 22-ամյա կինը Սյունիքում հաղորդում է տվել, որ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող ամուսինն իրեն բռնաբարել է: Մասնավորապես` կնոջ 26-ամյա ամուսինը բազմաթիվ անգամ գիշերները ծեծելով` իր կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ: Նա նաեւ հայտնել է, որ 2014թ. օգոստոսի վերջից մինչեւ նոյեմբերի սկիզբը Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունների ժամանակ ամուսինն ամեն օր ծեծել է իրեն:
Մենք փորձեցինք կապ հաստատել ամուսնու` Գրիշա Սարգսյանի հետ, ով նախ համաձայնեց պատմել, ըստ իրեն, իրականությունը, ապա հրաժարվեց` նշելով.
- Դուք ո՞նց եք պատկերացնում` ես իմ սեփական կնոջը կարա՞մ բռնաբարեմ: Հետո, գիտեք, էդ խիստ աձնական է, թող քննությունը պարզի` ես ոչ կասեմ` մեղավոր եմ, արել եմ, ոչ էլ...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ