Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

"ԵՀՈՎԱՅԻ՞Ց ԵՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է". ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՍՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է...

Արխիվ 12-16

"ԵՀՈՎԱՅԻ՞Ց ԵՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է".
ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՍՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է...


Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք  Խաչատրյանների ընտանիքում տիրող լարված իրավիճակին: Հիշեցնենք` Խաչատրյանների հարսը` Ալվարդը, արդեն մի քանի ամիս է իր կամքով  հեռացել է տանից` "Եհովայի վկա" աղանդավորական կազմակերպությանը հարելու համար: Երեք անչափահաս երեխաներից երկուսը մնացել են Խաչատրյանների մոտ եւ հրաժարվում են ընդունել մորը այնքան ժամանակ, քանի դեռ նա այդ աղանդի ներկայացուցիչ է:
Եվ ահա մեզ հետ զրույցում ընտանիքի հայրըª Լյովա Խաչատրյանը, հայտնեց, որ մայրը հոգեբանական շանտաժի մեթոդներով փորձում է երեխաներին հետ վերադարձնել: "Ասում է` դուք Եհովայի՞ց եք հրաժարվում, ինչպես կարելի է",- մանրամասնեց  մեր զրուցակիցը:
Տիկին Ալվարդը ոչ մի գնով չի ցանկանում հանուն իր երեխաների` հեռանալ "Եհովայի վկա" աղանդավորական կազմակերպությունից: Երեխաների հայրն էլ հայտնվել է, այսպես ասած,  երկու քարի արանքում. չգիտի` ինչ անել: Ուրախալին այն է, որ երեխաները չեն ցանկանում ընդունել  իրենց  աղանդավորության շարքերը համալրած մորը, քանի դեռ նա այդ  աղանդի  հետեւորդ է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ