Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

"ԱՄՈՒՍԻՆՍ ԴՅՈՒՐԱԳՐԳԻՌ Է, ԼԱՐՎԱԾ ԵՎ ԱՆՀԱՆԳԻՍՏ"

Արխիվ 12-16

"ԱՄՈՒՍԻՆՍ ԴՅՈՒՐԱԳՐԳԻՌ Է, ԼԱՐՎԱԾ ԵՎ ԱՆՀԱՆԳԻՍՏ"


- Ամուսինս դյուրագրգիռ է, լարված եւ անհանգիստ: Նա 35 տարեկան է, մենեջեր: Նա ունենում է արյան զարկերակային բարձր ճնշում: Այս լարված վիճակը թոթափելու համար խորհուրդ են տալիս այցելել մերսումների, կարելի՞ է:


Հարցին պատասխանել է կինեզիթերապեւտ, ռեաբիլիտոլոգ ԱՐԱՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ.


-Նախեւառաջ, եկեք ճշտենք, թե ինչ մասնագետի մոտ պետք է այցելի ձեր ամուսինը: Մասնագետը պետք է պարտադիր ունենա բժշկական կրթություն: Նամակի մեջ նշել եք, որ ձեր ամուսինն արյան զարկերակային բարձր ճնշում է ունենում: ճնշման բարձրացման պատճառները տարբեր են: Պատճառ կարող են դառնալ հենց նույն դյուրագրգիռ վիճակը, սրտի եւ սիրտ-անոթային համակարգի, ողնաշարի պարանոցային հատվածի ախտահարումները, երիկամների եւ էնդոկրին համակարգի հիվանդությունները եւ այլն:

Արյան գերճնշման դեպքում նաեւ պետք է հաշվի առնել գենետիկ նախատրամադրվածությունը:
Բուժական մերսումն, ինքնին օգտակար է նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ), նյարդային համակարգի գրգռվածության, մկանային լարվածության, անքնության եւ այլ դեպքերում:
Ճիշտ կատարված բուժական մերսումը կարող է բարենպաստ անդրադառնալ զարկերակային ճնշման կարգավորմանը:
Եթե հիվանդության պատմության մեջ նշվում են  դեպքեր սրտի հետ կապված վիրահատություններ, տարած իշեմիկ ինֆարկտներ, ինսուլտներ, ապա պարտադիր առաջ է գալիս մասնագետի խորհրդատվությունը: Եվ այդ դեպքում բուժումը պետք է իրականացվի շատ զգույշ` հաշվի առնելով տվյալ պացիենտի առողջական վիճակը: Առաջին այցելության դեպքում, եթե նկատվում է առողջական վիճակի վատթարացում, դադարեցվում է բուժումը:
Բուժական մերսում չի իրականացվում, եթե հիվանդության պատմության մեջ առկա են չարորակ գոյացություններ, մաշկային խնդիրներ, երակների վարիկոզ լայնացում... Պարտադիր պետք է հաշվի առնել նաեւ հիվանդի տարիքը:
Բուժական մերսումներին այցելել հակացուցված է բարձր ջերմության դեպքում:
Ի դեպ, հարկ է ուշադիր լինել նաեւ այն պացիենտների նկատմամբ, որոնց մոտ առկա են ողնաշարի կոտրվածք, աճառային սկավառակի ճողվածքներ, նյարդարմատաբորբ, ինչպես նաեւ նշում են, որ պարբերաբար նկատվում է գլխապտույտ, տեսողության մթագնում, հավասարակշռության խախտումներ:  
Հարգելի նամակագիր, Ձեր ամուսնու առողջական վիճակը բարելավելու համար խորհուրդ է տրվում առաջին հերթին հրաժարվել վնասակար սովորություններից. ծխախոտ, ալկոհոլ, ճարպոտ սննդամթերք, սակավաշարժ կենսակերպ:
Բարերար ազդեցություն ունի լողով զբաղվելը: Ցանկալի չէ շոգեբաղնիք այցելությունները:

Հարցին պատասխանել է նաեւ "Էրեբունի" ԲԿ առիթմոլոգիական բաժանմունքի սրտաբան ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ.


-Հարգելի նամակագիր, նախ, հարկ է պարզել` ինչ հաճախականությամբ է բարձրանում արյան զարկերակային ճնշումը, ինչ թվեր են արձանագրվում: Ճիշտ խորհուրդ տալու համար, պետք է նվազագույն հետազոտություններ անցկացնել` Էխոսրտագրություն, Էլեկտրասրտագրություն, ինչպես նաեւ կատարել որոշակի լաբորատոր քննություններ, եւ, եթե, վերոնշյալ քննությունների արդյունքում չհայտնաբերվեն լուրջ օրգանական խնդիրներ, ապա նոր կարելի է մտածել մերսումների մասին:
Իսկ եթե Ձեր ամուսինը ունենում է բարձր ճնշում` անկախ արտաքին ազդակներից, ապա դա դիտվում է որպես հիպերտոնիկ հիվանդություն: Այս դեպքում բժշկի կողմից նշանակվում է համապատասխան դեղորայքային բուժում: Ինչ վերաբերում է դյուրագրգիռ եւ լարված վիճակների հետեւանքով առաջացած արյան զարկերակային գերճնշմանը` խորհուրդ է տրվում հաճախակի զբոսնել մաքուր օդին, այցելել լողավազան, կարգավորել սննդակարգն ու հնարավորինս զերծ մնալ սթրեսային իրավիճակներից:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ