Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐԻՑ ՉԵՐԵԶ ԼԵՆԿԹԵՄՈՒՐ` ՆԱՊՈԼԵՈՆ (ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ` ԻՐ ՈՐԴԻ ԹԵՄՈՒՐԻՑ ՀԵՌԱԽՈՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

Արխիվ 12-16

ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐԻՑ ՉԵՐԵԶ ԼԵՆԿԹԵՄՈՒՐ` ՆԱՊՈԼԵՈՆ
(ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ` ԻՐ ՈՐԴԻ ԹԵՄՈՒՐԻՑ ՀԵՌԱԽՈՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

Եկա, տեսա, հաղթեցի:

ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ՓԻԱՌ
(ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԱՄՈՒԼԻՑ Է ԻՄԱՑԵԼ, ՈՐ ՀՅԴ-Ն Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ)


"Տաշիր գրուպից" հայտնում են, որ Կարեն Կարապետյանը մամուլից է իմացել, որ Ծառուկյանի եւ նախագահի հանդիպումը ՀՅԴ-ն է կազմակերպել, իսկ Սամվել Կարապետյանը ՀՅԴ-ականներին մենակ հեռուստացույցով ա տեսել:


% % %
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՌԴ գլխավոր դատախազին հասցեագրած նամակը գրել է սառույցի վրա, այդ պատճառով էլ հնարավոր չէ պատճեն եւ լուսապատճեն որեւէ լրատվամիջոցի տրամադրել:


% % %
ՇՇԻ ՄԵԼՈՅԻ ՄԵՂԱՅԱԿԱՆԸ
(ՄԱՆԴԱՏԻՑ ՍԽԱԼՄԱՄԲ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ղալաթ եմ արել:


ՉԵՄ ՏԱ


Ըստ ականատեսների` Վիկտորյա Նուլանդի` ադրբեջանական "Բոկո հարամի" դիվերսանտներին Ադրբեջանին վերադարձնելու պահանջին Արցախի Բակո հալալը պատասխանել է մերժումով:


% % %
ԱՅԴ ԱՆՈՒՆԸ ՋՆՋԻԼ ՉԻ ԼԻՆԻ
(ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ
ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԼՔԵԼ ԲՀԿ-Ն` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)


ԱԺ գյումրեցի պատգամավոր ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հայտնում է, որ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում լքել ԲՀԿ-ն, քանի որ նրա ճակատին ՕԵԿ ա փորագրված:


% % %
ԳՆԱՑԱԾ ԴԱՐՁԱԾՆԵՐԸ
(ՀՅԴ-Ի` ԿՐԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Հայ-թուրքական արձանագրությամբ կոալիցիայից դուրս եկածները հայ-թուրքական արձանագրությամբ էլ  կվերադառնան:


% % %
ՎԱՏ
ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ

Գեներալ Բուդոյի մահից հետո մեռավ Տեր-Հուսիկ Լազարյանը, իսկ ԼՏՊ-ն` որպես քաղաքական դիակ, վաղուց արդեն դժոխքի գրին քարտ ունի, երբ ուզում ա գնում-գալիս ա:


% % %
ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐԱ ԴԱՐԴԻՆ

Ըստ Լեւոն Զուրաբյանի` ընդդիմադիր քաղաքական գործիչներ կան` իշխանափոխությամբ են զբաղված, գործիչներ էլ կան` իրենց հյուրանոցներում մարմնավաճառներ են աճեցնում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ