Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

20 - 26 փետրվար

Արխիվ 12-16

20 - 26 փետրվար



ԽՈՅ- Զուսպ եղեք, որպեսզի վեճեր չառաջանան ձեր գործընկերների եւ մտերիմների հետ: Տղամարդիկ կդժգոհեն ամեն ինչից, եւ դրա համար հիմնավոր պատճառներ կունենան: Շաբաթվա երկրորդ կեսին շրջապատի հետ հարաբերությունները կկարգավորվեն, բայց կծագեն ֆինանսական խնդիրներ:

ՑՈՒԼ- Շաբաթվա սկիզբը հարուստ կլինի աշխատանքային եւ ընտանեկան ձանձրալի հոգսերով, հատկապես դժվար կլինի կանանց կոլեկտիվում աշխատող տղամարդկանց համար: Շաբաթվա երկրորդ կեսը իր հետ կբերի ընտանեկան վեճեր, բախումներ, բայց դա կլինի այն դեպքում, եթե ցանկանաք միանձնյա որոշումներ կայացնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ընտանիք ունեցողները պետք է ուշադիր լինեն երեխաների նկատմամբ, իսկ եթե ընտանիք չունեն, կարժանան սիրելի մարդու ոչ համարժեք վերաբերմունքին: Խուսափեք մոլախաղերից: Շաբաթվա երկրորդ կեսը աչքի չի ընկնի նշանակալի իրադարձություններով:

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա սկզբին ստիպված կլինեք զբաղվել ընտանեկան խնդիրներով: Այդ օրերին չեք կարողանա հանգստանալ, զվարճանալ կամ զբաղվել անձնական գործերով: Շաբաթվա երկրորդ կեսը կանցնի շատ ավելի ուրախ ու անհոգ: Այդ օրերին կարող եք իրագործել ձեր ստեղծագործական մտահղացումը:

ԱՌՅՈՒԾ- Ուսանողները ստիպված կլինեն շատ պարապել, իսկ ովքեր վաղուց արդեն ուսանող չեն, կարող են խնդիրներ ունենալ մտավոր գործունեության բնագավառում: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի եւ հարազատների հետ հաշտվելու համար: Նոր գործեր մի ձեռնարկեք:

ԿՈՒՅՍ- Շաբաթվա սկզբին խուսափեք խոշոր գնումներից եւ ընդհանրապես ֆինանսական հարցեր լուծելուց: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք հիշել ձեր լսածը, քանի որ արդյունավետ եւ օգտակար տեղեկություններ կստանաք: Օգտակար կլինեն նաեւ նոր ծանոթությունները:

ԿՇԵՌՔ- Շաբաթվա սկզբին ձեզ ծուռ կնայեն: Խուսափեք նախաձեռնություն ցուցաբերելուց, քանի որ նոր գործ ձեռնարկելիս կհանդիպեք բազմաթիվ արգելքների: Շաբաթվա երկրորդ կեսին կունենաք գերազանց ինքնազգացողություն եւ ուժերի ներհոսք (դա վերաբերում է հատկապես տղամարդկանց): Չի բացառվում, որ որոշակի եկամուտ կստանաք:

ԿԱՐԻՃ- Շաբաթվա սկզբին ձեր հարաբերությունները շրջապատի հետ կբարդանան, ուստի մինչեւ հինգշաբթի խուսափեք նախաձեռնություն ցուցաբերելուց: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք հետ բերել կորցրածը, բայց դրա համար հարկավոր է ջանքեր չխնայել: Դուք հեշտությամբ կհաղթահարեք ցանկացած դժվարություն եւ կդառնաք օրվա հերոսը:   

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Շաբաթվա սկիզբը ձեզ կմատուցի հիմնականում ոչ հաճելի անակնկալներ: Օրինակ, համառ ու ոչ այնքան հաճելի մեկը կսկսի ձեզ հետապնդել: Շաբաթվա երկրորդ կեսն էլ ձեզ քիչ հաճելի պահեր կպարգեւի, բայց այս դեպքում ձեզ հետ կկատարվեն ֆանտաստիկ երեւույթներ:       

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Եթե աշխատավայրում վաղուց ինչ-որ փոփոխություններ էին սպասվում, հիմա այդ փոփոխությունները կյանքի կկոչվեն, բայց պարզ չէª դրանից կշահե՞ք, թե՞ ոչ: Եթե շաբաթվա սկզբին ճիշտ որոշում կայացնեք, շաբաթվա երկրորդ կեսին աչքի կընկնեք ձեր մասնագիտական կարողություններով եւ կստանաք նոր առաջարկ:        

ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին կարող են տեղի ունենալ չնախատեսված իրադարձություններ, որոնք այս կամ այն կերպ կառնչվեն ձեր հասարակական եւ աշխատանքային դիրքին: Չի բացառվում, որ ծանր գործ ձեռնարկեք եւ հաջողության հասնեք: Իսկ այդ հաջողությունը ձեր հետագա կարիերային շատ կօգնի:

ՁԿՆԵՐ- Որպեսզի շաբաթվա սկզբին վատ տրամարություն եւ ինքնազգացողություն չունենաք, խուսափեք լուրջ քայլեր ձեռնարկելուց եւ պատասխանատու խոսակցություններից, ուշադիր եղեք փողոցում: Խուսափեք խոշոր գնումներից: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք համարձակորեն որեւէ խնդրանքով կամ առաջարկով դիմել ղեկավարությանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ