Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ «ԱՆՑՈՒՄՆԵՐ»-Ը «ԴԱԼԱՆ» ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ «ԱՆՑՈՒՄՆԵՐ»-Ը  «ԴԱԼԱՆ» ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ


Փետրվարի 20-ին «Դալան»  արվեստի ցուցասրահում բացվեց ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը, որի խորագիրն է «Անցումներ», միավորում է 1980-2006 թթ. ընթացքում ստեղծված գրաֆիկական աշխատանքների պայմանական շարքը, որոնք միավորված են ընդհանուր գաղափարով`տարրերի եւ վիճակների փոխանցումներով, փոխազդեցությունների անդադար շարժումով ու փոխակերպմամբ:

Հեղինակի խոսքով`իր ամենավերջին գրաֆիկական աշխատնքը ստեղծվել է 2006 թվականին եւ երկար ընդմիջումից հետո որոշել է հավաքել բոլոր ստեղծագործությունները եւ ներկայացնել արվեստասեր հանրությանը. «Այսօր ներկայացրել եմ ընդհամենը 15 աշխատանք, դրանք շատ տարբեր են, սակայն միավորվում են մեկ գաղափարով`փոխակերպումներով եւ շարժմամբ»,-նշեց Հ. Սամուելյանը եւ շնորհակալություն հայտնեց բոլորին`ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվելու համար:

Հայաստանի Նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ շնորհավորեց պարոն Սամուելյանին եւ հույս հայտնեց, որ այս ցուցահանդեսով  կավարտվի հեղինակի ստեղծագործական երկար ընդմիջումը. «Այն հոգատարությունն ու ուշադրությունը, որը Հ.Սամուելյանի կողմից կա դեպի գրաֆիկան, կարծում եմ ոչ ոք չունի: Որախ եմ, որ երկար ընդմիջումից հետո բացվեց այս ցուցահանդեսը»,-շեշտեց Կ. Աղամյանը:

Ընկերների համար Հարություն Մեսրոպյանը բնությունն է, իսկ նրա ստեղծագործությունները`ժողովուրդը, քանի որ ինչպես բնությունն է, այնպիսին էլ ժողովուրդն է:

Նշենք, որ «Անցումներ» ցուցահանդեսը կգործի  մինչեւ փետրվարի 27-ը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ