Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

«ԿԱՏՈՒՆՅԱՆԻ ԿՆՈՋ ԵՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄԻՋԵՒ ՏԵՒԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍԻՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ»,-ՑՈՒՑՄՈՒՆՔՈՒՄ Ն

Արխիվ 12-16

«ԿԱՏՈՒՆՅԱՆԻ ԿՆՈՋ ԵՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄԻՋԵՒ ՏԵՒԱԿԱՆ

 

ԺԱՄԱՆԱԿ ՍԻՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ»,-

 

ՑՈՒՑՄՈՒՆՔՈՒՄ ՆՇԵԼ Է ՍՊԱՆՎԱԾԻ ԿԻՆԸ


Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով հարցաքննված վերջինիս «կինն ու դուստրը, ցուցմունքներում նշել են, որ Հարությունի եւ գործով հիմնական կասկածյալ Արման Կատունյանի կնոջ միջեւ տեւական ժամանակ սիրային շատ սերտ հարաբերություն է եղել: Գործով կան նաեւ այլ փաստեր, որոնք հիմնավորում են վերը նշվածը»,-այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը:

Հավելելով.

- Նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռեւս ընթացքի մեջ են:

Հիշեցնենք՝ հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում սպանվեց  ԳՊՄԻ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբայրը՝ 50-ամյա Հարություն Գրիգորյանը, նրա սպանության մեջ կասկածվում է  ռազմական ոստիկանության պաշտոնյա Արման Կատունյանը, ում դեմ մեղադրանք է առաջադրվել   ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին մասով եւ 235 հոդվածի առաջին մասով (դիտավորյալ սպանություն եւ ապօրինի հրազեն կրել, պահել):

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ