Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

«ՓՈՐՁՈՒՄ ԷԻ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ԶԳԱԼ` ԻՆՉ Է ԶԳԱՑԵԼ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ»

Արխիվ 12-16

«ՓՈՐՁՈՒՄ ԷԻ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ԶԳԱԼ`

ԻՆՉ Է ԶԳԱՑԵԼ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ»


2006 թվականին Երեւան-Սոչի ողբերգական չվերթի 113 զոհերին նվիրված «Անավարտ թռիչք» ֆիլմ-մելոդրաման մեծ էկրաններ բարձրացավ երեկ:  Ֆիլմը պատմում է մի սիրո  պատմություն` հիմնված իրական փաստերի վրա, որի հերոսները հանգամանքների բերումով կապված են այն դրամատիկ օրվա հետ, երբ նույն պահին ընդհատվել է 113 մարդու ճակատագիր:

«Իրավունքի» հետ զրույցում ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողուհի ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ պատմեց, որ մինչ նկարահանումները հանդիպել է իրական հերոսուհու հետ, ինչն էլ իրեն ե՛ւ օգնել, ե՛ւ բարդացրել է իր աշխատանքը ֆիլմում. «Այո, իրական հերոսուհին օգնել է սցենարի հարցում, շատ է օգնել նաեւ ինձ: Բայց հանդիպման մանրամասները ուզում եմ մնա միայն ինձ: Հուսով եմ` իրական հերոսուհու ներկայությունը իմ միջոցով կզգաք էկրաներին: Երբ մարմնավորում ես կերպար, որը հորինված է, երեւակայել եւ ստեղծել կերպարդ` իր բարդությունն ունի, իսկ երբ կերպարդ իրական է ու ապրում է կողքիդ, դա մեկ այլ բարդություն է: Փորձում էի չհորինել, այս դեպքում զգալ` ինչ է զգացել իրական հերոսուհին, փորձում էի սեփական մաշկիս վրա զգալ կորուստը: Սոչիում նկարահանումներն իրոք բարդ էին: Հոգեբանորեն բարդ էր ե՛ւ թռիչքը, ե՛ւ վայրէջքը: Կարծում եմ` ես եւ Ելենան իրար լուռ հասկանում էինք»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ