Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ. «ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏ «ԵՐԿՈՒ» ԿՆՇԱՆԱԿԻ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ»

Արխիվ 12-16

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ. «ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

ՀԱՍՏԱՏ «ԵՐԿՈՒ» ԿՆՇԱՆԱԿԻ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ

ՆԱԽԱԳԾԻՆ»

 

«Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Զարուհի փոստանջյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց փաստաթղթեր եզդիների ցեղասպանության մասին:

Հիշեցնենք` Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը եւ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը, որը ստացել էր բացասական եզրակացություն, քանի որ  տիկին Փոստանջյանը  հիմնավոր փաստեր չէր ներկայացրել եզդիների ցեղասպանության մասին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ի պատասխան եզդիների մասին ցեղասպանության հայտարարությանը, ասաց, որ որ լուրջ ուսումնասիրութուններ են արել, պատմաբանների հետ  են խոսել: «Չեմ կարծում,  որ ցեղասպանություն ընդունելն առաջընթաց է: Մենք դեռ չենք ձեռքբերել այնպիսի փաստաթուղթ եզդիների ցեղոսպանության մասին: Եթե  կլինեն հիմնավոր փաստաթղթեր կանդրադառնանք նորից այդ խնդրին»,- եզրափակեց ԱԺ նախագահը:

Ի դեպ, Էդուարդ Շարմազանովը սույն խնդրի վերաբերյալ եւս ներկայացրել էր նախագիծ, որը դրական էր ընդունվել: Շարմազանովի նախագծին դրական էր վերաբերվել ընդդիմադիրն  Ալեքսանդր Արզումանյանը: Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց խորհրդարանին հանել այս պահին քվեարկությունից Զարուհի Փոստանջյանի նախագիծը եւ փորձել  ընդհանուր հայտարարի գալ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ձեռնպահ են  քվեարկելու:

ՀՀԿ պատգամավոր Սամվել ֆարմանյանն էլ առաջարկեց Զարուհի Փոստանջյանին իր նախագիծն ուղարկել Ռիչարդ Հովհաննիսյանին, ով հաստատ «երկու» կնշանակի այդ նախագծին: Տիկին Փոստանջյանն էլ հակադարձեց Սամվել Ֆարմանյանին`ասելով, որ նրա պատմագիտական մակարդակը Լիսկայի (Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին նկատի ունի-խմբ.) մակարդակին է համապատասխանում:

ՀՀԿ պատգամավորներ Համլետ Հարությունյանն ու Մարգարիտ Եսայանը եւ հայտարարեցին, որ չի կարելի առաջարկել նման նախագիծ, որի պատմական հիմքերը թույլ են: «Մի արա դա, սիրելի Զարուհի»,- եզրափակեց Մարգարիտ Եսայանը նշելով նաեւ, որ օրեր առաջ իրենց հանձնաժողովում այս հարցի հետ կապված տիկին Փոստանյանը կազմակերպել էր մի ներկայացում, խորհրդարան բերելով եզի ներկայացուցիչներին, որպեսզի այդ միջոցով կարողանա իր նախագիծը առաջ տանել:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորի նախագիծը դրվեց քվեարկության եւ չընդունվեց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ