Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՇՏԱՊՈՒՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ա

Արխիվ 12-16

ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՇՏԱՊՈՒՄ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ»

 

Լրագրողներն այսօր ՀԱԿ  խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից պարզեցին` ինչ է սպասվում համաժողովրդական շարժմանը, եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ «եռյակ» գոյություն չունի:  Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ քննարկումներ պետք է անցկացվեն, որից հետո հայտարարություն կհնչի: ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաեւ հայտարարեց, որև ԲՀԿ-ն իշխանության հարվածներից հետո պետք է կողմնորոշվի, հասկանա` ինչ է անում:  «Համաժողովրդական շարժման առաջիկա փուլը մարտի մեկի հանրահավաքն է»,-ասաց պրն Զուրաբյանը:

«Իրավունքի» հարցին` ՀԱԿ-ը կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ի?նչ է քննարկելու, եթե Հովհաննիսյանը` որպես «Ժառանգության» առաջնորդ, հայտարարել է` «եռյակ» գոյություն չունի: Ի պատասխան` Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ը չի շտապում  եզրակացություններ անել: «Մենք միտված ենք համագործակցելու քաղաքական  այն ուժերի հետ, ովքեր հասկանում են` Հայաստանը պետք   փրկել այս ռեժիմից»,- եզրափակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Այս պատասխանից ելնելով հարց է առաջանում, տեսնես պարոն Զուրաբյանը հավատո?ւմ է իր ասածին, թե? ոչ: Կամ փետրվարի 20-ի հանրահավաքից փախեփախ եղած կուսակցությունները, ինչպե?ս են պատկերացնում փրկությունը այս ռեժիմից, երբ իրենց իսկ նախաձեռնած հանրահավաքը չեղյալ են համարում:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ