Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ԿԱՐՃ ԿԱՊԵՔ»

Արխիվ 12-16

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ԿԱՐՃ ԿԱՊԵՔ»

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում առանձնահատուկ ոգեվորվածությամբ է հանդես գալիս, եւ ողջ ոգեւորվածությունը ուղղված է ԲՀԿ-ի նիստերի դահլիճը լքելուն, որը Զուրաբյանը շատ ծանր է տանում: Երբ ամբիոնի մոտից պետք է խոսեր կառավարման ճգնաժամից, սկսեց քննադատել իշխանություններին եւ խոսեց երկրում առկա  սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի մասին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ՀԱԿ խմբակցության ղեկավարի ելույթը համարեց բոցաշունչ, որը, ըստ Սահակյանի, նախապատրաստված էր հնչեցնելու փետրվարի 20-ի հանրահավաքին: Պարոն Սահակյանը նաեւ հիշեցրեց, որ կառավարման ճգնաժամի մասին հարցը խորհրդարան է մտել պատգամավորների 1/3-րդի նախաձեռնությամբ. «Հիմա պատգամավորների մեծ մասը` ԲՀԿ-ը, բոյկոտել է ԱԺ քառօրյայի աշխատանքները: Հետեւաբար, հարց եմ ուզում տալ Ձեզ` բարոյակա՞ն եք համարում առանց ԲՀԿ-ի հետ քննարկելու ասել բաներ, որոնք ԲՀԿ-ը երբեւէ չի ասել»:

ԱԺ նախագահը կոչ արեց խորհրդարանը չվերածել խեղկակատկության, քանի որ դա    հաջողություն չի բերելու ՀԱԿ-ին: Զուրաբյանը, բնականաբար, փորձեց  «տակ» չմնալ` ասելով, որ բոլոր ընդդիմադիրներին ընդհատում է ԱԺ նախագահը կամ մեկնաբանում նրանց ելույթները: Իսկ ԲՀԿ-ի ներկա չլինելը, ըստ Զուրաբյանի, պայմանավորված է նրա նկատմամբ կիրառված ճնշումներով:  Ի պատասխան` ԱԺ նախագահը հակադարձեց.     «Կարճ կապեք»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ