Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ՆԱՅԵՔ` ԴՈՒՔ ԻՆՉ ԵՔ ՀԱԳՆՈՒՄ, ԵՍ` ԻՆՉ»

Արխիվ 12-16

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ.

«ՆԱՅԵՔ` ԴՈՒՔ ԻՆՉ ԵՔ ՀԱԳՆՈՒՄ, ԵՍ` ԻՆՉ»

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր իր հերթական բախումն ունեցավ ոչ միայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այլեւ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ, ով հայտարարեց, որ եթե քաղաքական դաշտը հիվանդ է, ապա հիվանդ է նաեւ ընդդիմությունը:  ՀԱԿ խմբակցության ղեկավարը չհամաձայնեց ՀՀԿ պատգամավորի կարծիքին, ապա հիշեցրեց` ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի բիզնես ունենալու մասին: ՀՀԿ պատգամավորը հորդորեց  ՀԱԿ խմբակցության ղեկավարին կոռեկտության սահմանում շարադրել իր մտքերը: «Ես պնդում եմ` ընդդիմությունը հիվանդ է, որից պետք է ազատվել»,- ասաց Խ. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է բիզնեսով զբաղվելուն, Հարությունյանն այսպես արձագանքեց «Բարեկամս, նայեք` Դուք ինչ ենք հագնում, ես ինչ եմ հանգում: Եթե դուք  բիզնես չունեք, նշանակում է` կոռուպցիոներ եք»:

Ի պատասխան` Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ  ինքն ընդամենը օրենքն է հիշեցնում` պատգամավորն, ով իրավունք չունի բիզնեսով զբաղվել: ՀԱԿ խմբակցության ղեկավարը, ըստ էության, չհերքեց Խոսրով Հարությունյանի`«եթե դուք  բիզնես չունեք, նշանակում է`կոռուպցիոներ եք» արտահայտությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ  ասաց, որ եթե իմանար` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ցայտնոտնի մեջ կընկնի, վերից-վարից կխոսի, հարց չէր տա (Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո Գալուստ Սահակյանը հարց ուղղեց նրան-խմբ.). «Դուք վարժվել եք` միտինգում խոսելուն միայն»:

Հ.Գ. Լեւոն Զուրաբյանի` «պատգամավորն իրավունք չունի զբաղվել բիզնեսով» հայտարարությունից հետո տրամաբանական հարց է առաջանում: Իսկ ինչու Լեւոն Զուրաբյանը չի նկատում եւ չի խոսում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսոով զբաղվելու կամ  արդեն անկախ դարձած նախկին ԲՀԿ-ական պատգամավորների բիզնես գործունեության մասին: Ինչ է, ԲՀԿ-ին ադաթ է, իշխանությանը` բեդա՞թ: Իսկ միգուցե  ԲՀԿ-ի կերակրատաշտից օգտվելը այնքան է կուրացրել  ՀԱԿ-ին, որ նա չի տեսնում` ինչպես է ԲՀԿ-ը խախտում Զուրաբյանի մատնանշած օրենքը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ